ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԳՆԱ ՊԱՏԱՍԽԱՆ

ԲԻԶՆԵՍ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՊԵՆԶԱՅԻ ՄԱՐԶ

Վայրը։ ք․Պենզա

Ամսաթիվ: դեկտեմբերի 8-ից մինչև դեկտեմբերի 11-ը, 2019թ

«Իվենթսենթր» ընկերությունը՝ Հայաստանի Հանրապետության Արտադրողների և Դիստրիբյուտորների Ասոցիացիայի և Պենզայի մարզի Ձեռներեցների աջակցման հիմնադրամի հետ համատեղ, երկու երկրների ձեռներեցների միջև երկարաժամկետ համագործակցության հաստատման և խորացման նպատակով 2019թ․դեկտեմբերի 8-ից մինչև դեկտեմբերի 11-ը  կազմակերպեց Հայաստանի Հանրապետության գործարար շրջանակների արտագնա պատասխան բիզնես առաքելությունը։ Պենզայի շրջանի արտահանմանը ուղղված ՓՄՁ-ների ցուցակի համաձայն իրականացվեցին նախնական բանակցություններ մարզի ձեռնարկատերերից ապրանքների ձեռքբերումով հետաքրքրված հայկական մանրածախ առևտրային ցանցերի և մեծածախ ընկերությունների հետ։ Ընտրության արդյունքում որպես գործարար առաքելության մասնակիցներ պատվիրակության կազմում ընդգրկվել են Պենզայի ընկերություններից արտադրանքի (ապրանքներ, ծառայություններ) ձեռքբերումով հետաքրքրված հայկական «ՏԴ Իմպերիում» ՍՊԸ, «Նյուպլաստ» ՓԲԸ, «Ավեստա» ՍՊԸ և «Լիա-Կ Գրուպ» ՍՊԸ ընկերությունները։

Արտագնա պատասխան բիզնես առաքելության շրջանակներում հայկական ընկերությունները մասնակցեցին գործարար կոնտակտային բորսայի աշխատանքներին։  Զուգահեռաբար հայկական ընկերությունների համար կազմակերպվեցին B2b հանդիպումներ ռուսական ընկերությունների ներկայացուցիչների հետ և այցելություններ Պենզայի մարզի ձեռնարկություններ: Ըստ հայկական ընկերությունների ներկայացուցիչների՝ Պենզայի մարզի գործարարների առաջարկները հետաքրքիր էին, կառուցողական և ընդունվել են քննարկման:

Որպես անցկացված հանդիպումների շարունակություն հնարավոր է կնքվեն պայմանագրեր Պենզայի մարզի սննդի արտադրության և շինարարության ոլորտների ընկերությունների հետ: