«Իվենթսենթր» ընկերությունը առաջարկում է հետևյալ ծառայություները՝

ներառում է պոտենցիալ գործընկերների (գնորդների) տվյալների բազայի ստեղծում,       ապրանքի (ծառայության) նկատմամբ հետաքրքրության և/կամ պահանջարկի ստուգում, պոտենցիալ գնորդների հետ կապի հաստատում, բանակցային գործընթացի ուղեկցում (նախնական հեռախոսազանգեր և/կամ բանակցություններ վիդեոկապի միջոցով), կոմերցիոն նամակագրության վարում, անհրաժեշտության դեպքում նմուշների փոխանցում, որպես արդյունք իրական «պատրաստակամ» կոնտակտների տրամադրում

ներառում է պոտենցիալ գործընկերների (գնորդների) տվյալների բազայի ստեղծում,      որոշակի ապրանքի (ծառայության) նկատմամբ հետաքրքրության և/կամ պահանջարկի ստուգում, պոտենցիալ գնորդների հետ կապի հաստատում, բանակցային գործընթացի ուղեկցում, կոմերցիոն նամակագրության վարում, արտահանման պայմանագրի կնքում, սպառողական պարենային և ոչ պարենային ապրանքների (սնունդ, նպարեղեն, գաստրոնոմիական ապրանքներ, ռեժիմային պահպանման ապրանքներ, կենցաղային և տնտեսական ապրանքներ, գալանտերեա, մանր շինանյութ և այլն) 6 ամիսների ընթացքում ցուցադրություն-վաճառքի իրականացում «Պատրաստված է Ռուսաստանում» խանութ-սրահում և «Կայզեր» սուպերմարկետների ցանցի մասնագիտացված բաժնում, ինչպես նաև ուղիղ վաճառքներ www.import.am առցանց խանութից

ներառում է պոտենցիալ գործընկերների (գնորդների) տվյալների բազայի ստեղծում, ՓՄՁ ձեռնարկությունների կոմերցիոն առաջարկների և շնորհանդեսների տարածում, արտահանմանն ուղղված ՓՄՁ սուբյեկտների արտադրանքի նկատմամբ հետաքրքրության առկայության/բացակայության վերաբերյալ արձագանքի ստացում, արտահանմանն ուղղված ՓՄՁ ներկայացուցչի և հետաքրքրված պոտենցիալ գնորդների հետ գործնական բանակցությունների կազմակերպում WhatsApp, Skype, կամ Viber վիդեո զանգի միջոցով՝ հստակ նշելով հայկական ընկերության ներկայացուցչի հետ առցանց հանդիպման օրը, ժամը և կոնտակտային տվյալները

նախնական մարքեթինգային և կազմակերպչական աշխատանքների իրականացում, այդ թվում շուկայի որոշակի մասնաբաժին գրավելու հնարավորության հետազոտություն, հավանական շահագրգիռ կողմերի նույնականացում, անհրաժեշտության դեպքում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ցուցադրություն առաջխաղացման նպատակով, համագործակցության մեջ հետաքրքրվածության աստիճանի մասին հետադարձ արձագանքի ստացում, արտահանմանն ուղղված ՓՄՁ-ների վերաբերյալ տեղեկատվության տարածում, Հայաստանի գործարարների շրջանակներում պոտենցիալ պրոֆիլային գործընկերների բացահայտման նպատակով անհրաժեշտ գովազդային նյութերի և շնորհանդեսների տարածում, ինտերակտիվ բիզնես առաքելության յուրաքանչյուր մասնակցի համար հայկական շահագրգիռ գործընկերների ընտրություն, տնտեսվարող սուբյեկտների հետ ինտերակտիվ (առցանց) B2B անհատական հանդիպումների կազմակերպում, ինչպես նաև ինտերակտիվ (առցանց) խմբակային հանդիպումներ Հայաստանի Հանրապետության մասնագիտացված միությունների և ասոցիացիաների հետ՝ WEB տեխնոլոգիաների և/կամ վիդեոկապի միջոցով, անհրաժեշտության դեպքում բանակցությունների ընթացքում տեխնիկական աջակցություն՝ ներառյալ թարգմանության կազմակերպում ինտերակտիվ գործարար առաքելության մասնակիցների համար

նախնական մարքեթինգային և կազմակերպչական աշխատանքների իրականացում, այդ թվում շուկայի որոշակի մասնաբաժին գրավելու հնարավորության հետազոտություն, շահագրգիռ կողմերի նույնականացում, անհրաժեշտության դեպքում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ցուցադրություն առաջխաղացման նպատակով, համագործակցության հետաքրքրվածության աստիճանի մասին հետադարձ արձագանքի ստացում, պատվիրակության անդամ արտահանմանն ուղղված ՓՄՁ սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվության տարածում, Հայաստանի գործարարների շրջանակներում պոտենցիալ պրոֆիլային գործընկերների բացահայտման նպատակով անհրաժեշտ գովազդային նյութերի և շնորհանդեսների տարածում, բիզնես առաքելության յուրաքանչյուր մասնակցի համար հայկական գործընկերների ընտրություն, երկկողմանի В2В հանդիպումների համար տարածքի վարձակալում, անհատական В2В հանդիպումների կազմակերպում Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների հետ, բանակցությունների տեխնիկական աջակցություն՝ ներառյալ թարգմանության կազմակերպում բիզնես առաքելության մասնակիցների համար, մասնակիցներին միջոցառման ծրագրի շրջանակներում համապատասխան տրանսպորտային ապահովում, մասնակիցների ցանկությամբ Հայաստանի պրոֆիլային ընկերություններում, նախարարություններում և գերատեսչություններում անհատական հանդիպումների կազմակերպում

նախնական մարքեթինգային և կազմակերպչական աշխատանքների իրակացում, Հայաստանի ներմուծողների և դիստրիբյուտորների շարքից պոտենցիալ շահագրգիռ կազմակերպությունների նույնականացում, համագործակցության հետաքրքրվածության աստիճանի որոշում և արձագանքի ստացում, արտագնա պատասխան բիզնես առաքելության մասին ինֆորմացիայի տարածում, Հայաստանի գործարարների շրջանակներում պոտենցիալ գնորդների բացահայտման նպատակով անհրաժեշտ գովազդային նյութերի և շնորհանդեսների տարածում, արտերկրյա արտադրող ընկերությունների ապրանքի ներմուծմամբ հետաքրքրված հայկական պրոֆիլային կազմակերպությունների ընտրություն, հայկական ընկերությունների մեկնման և վերադարձի ապահովում, արտերկրյա արտադրող ընկերությունների և հայկական կազմակերպությունների միջև անհատական В2В հանդիպումների կազմակերպում և տեխնիկական աջակցություն

Իրականացվում է միջոցառումների ամբողջական կազմակերպում՝ սկսած գործնական ծրագրի մշակումից մինչև օդանավակայանում դիմավորել/ճանապարհել, ներառում է հյուրանոցային սենյակների ամրագրում Երևանում և մարզերում, ծրագրի շրջանակներում տրանսպորտային միջոցների տրամադրում, նախնական մարքեթինգային և կազմակերպչական աշխատանքների իրակացում, այս կամ այն ապրանքի (ծառայության) Հայաստանի շուկա դուրս գալու պայմանների վերլուծություն և ներկայացում, հավանական շահագրգիռ կողմերի նույնականացում, միջոցառման արտերկրյա մասնակիցների մասին ինֆորմացիայի տարածում, Հայաստանի գործարար շրջանակներում պրոֆիլային պոտենցիալ գործընկերների ընտրության նպատակով անհրաժեշտ գովազդային նյութերի և շնորհանդեսների տարածում, միջոցառման յուրաքանչյուր մասնակցի համար գործընկերների ընտրություն, գործնական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տարածքների վարձակալություն, ծրագրին համապատասխան ցանկացած բարդության գործնական միջոցառումների կազմակերպում և իրականացում,  խմբակային էքսկուրսիաների անցկացում, սննունդի ապահովում՝ ֆուրշետներ, բանկետներ, սուրճի ընդմիջումներ և այլն

ներառում է պոտենցիալ գործընկերների (գնորդների) մասին կոնտակտային ինֆորմացիայի հավաքագրում, հայկական ընկերություններին մասնակից ՓՄՁ սուբյեկտների կոմերցիոն առաջարկների և շնորհանդեսային նյութերի տարածում,  հայկական ընկերություններում հետաքրքրվածության բացահայտում, պոտենցիալ գնորդների կողմից արտահանմանն ուղղված ՓՄՁ սուբյեկտի ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) նկատմամաբ հետաքրքրվածության առկայության/բացակայության վերաբերյալ հետադարձ արձագանքի ստացում, պատվիրատուի ցուցահանդեսային տաղավարում В2В բանակցությունների կազմակերպում հայկական պոտենցիալ գնորդների հետ՝ ապահովելով տեխնիկական աջակցություն և հստակ նշելով հայաստանյան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման օրը, ժամը և կոնտակտային տվյալները  

ներառում է շուկայի հետազոտություն, կոմերցիոն պահանջարկի և առաջարկի, ինչպես նաև  այս կամ այն արտադրանքի (ծառայության) համար հայկական շուկա մուտքի պայմանների ուսումնասիրություն, հաճախորդին գների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, առաջարկների մրցունակության վերաբերյալ եզրակացության տրամադրում