ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՈՐՈՆՈՒՄ ՈՒ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ «ՌԱՍՏԵՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՐ՝

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019Թ․ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ը

ԱՆՑԿԱՑՎԱԾ ԲԺԿԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Վայրը։ ք․ Երևան

Ամսաթիվ: հոկտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 27-ը, 2019թ․

«Իվենթսենթր» ընկերությունը՝ Հայաստանի Հանրապետության Արտադրողների և Դիստրիբյուտորների Ասոցիացիայի աջակցությամբ, Սվերդլովսկի ձեռներեցության աջակցման տարածաշրջանային հիմնադրամի պատվերով 2019թ․հոկտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 27-ը իրականացրեց Հայաստանում գործընկերների որոնում և դասակարգում «Ռաստեր» ընկերությունների խմբի համար, անցկացնելով նախնական բանակցություններ ապրանքների (հեղուկ և հաբերով ախտահանող միջոցներ, մաշկի հակասեպտիկներ, տարածքների աէրոզոլ ախտահանման կոմպլեքս համակարգեր, մաշկի հակասեպտիկների դիսպենսերներ, կրծողների համար էֆեկտիվ խայծեր) առաջխաղացման և արտահանման նպատակով։

Սկզբում իրականացվել են ուսումնասիրություններ  Հայաստանում «Ռաստեր» ընկերությունների խմբի արտադրանքի պահանջարկի նկատմամբ, հավաքագրվել են պոտենցիալ գործընկերների վերաբերյալ կոնտակտային տվյալներ (ընկերության անվանում, հեռախոսահամար, հասցե, էլկտրոնային հասցե, կայք), պոտենցիալ գործընկերների տվյալների բազայով կատարվել է նամակների, կոմերցիոն առաջարկների և շնորհանդեսների  տարածում, ապրանքի նկատմամբ պոտենցիալ գործընկերների մոտ հետաքրքրության առկայության/բացակայության մասին հետադարձ արձագանքի վերլուծություն, որից հետո կազմակերպվել են անհատական այցելություններ հայկական ընկերություններ՝ արտադրանքը ներկայացնելու և հնարավոր համագործակցություն հաստատելու նպատակով։

Ըստ հայկական մասնագիտացված ձեռնարկությունների ներկայացուցիչների, «Ռաստեր» ընկերությունների խմբի առաջարկները մեծ հետաքրքրություն են առաջացրել և ընդունվել են քննարկման, իսկ հայկական ընկերություններից մեկը պատրաստակամություն ունի կնքել ապրանքների մատակարարման պայմանագիր և դառնալ դիստրիբյուտոր։