«Իվենթսենթր» ընկերությունը՝ հանդիսանալով ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի և ՀՀ Արտադրողների և դիստրիբյուտորների ասոցիացիայի միջոցառումների պաշտոնական օպերատոր, ծավալել է իր գործունեությունը 2013 թ.-ից: Ստեղծման պահից մինչ այժմ Պալատների և ասոցիացիայի հետ համատեղ հաջողությամբ իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ և նախագծեր Հայաստանում, Ռուսաստանում և արտերկրում: Ընկերությունը սերտորեն համագործակցում է դեսպանատների, առևտրային ներկայացուցչությունների, առևտրաարդյունաբերական պալատների, արդյունաբերողների պալատների, արտահանման աջակցման կենտրոնների, տարածաշրջանային ինտեգրման կենտրոնների, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամների, ինչպես նաև նախկին Խորհրդային Միության երկրների ոլորտային միությունների և ասոցիացիաների հետ:
Պորտֆոլիոն ներառում է բազմաթիվ նախագծերի և միջոցառումների կազմակերպում՝ պոտենցիալ գործընկերների որոնում և դասակարգում, այդ թվում ապրանքների ցուցադրություն-վաճառքով և պայմանագրի երաշխավորված ստորագրմամբ, թիրախային ONLINE В2В բանակցություններ պոտենցիալ գործընկերների հետ, ինտերակտիվ (ONLINE) գործարար առաքելություններ, միջազգային բիզնես առաքելություններ, միջազգային ֆորումներ և կոնֆերանսներ, անհատական այցեր, B2B հանդիպումներ, շնորհանդեսներ, կլոր սեղաններ և սեմինարներ, ցուցահանդեսներ, շուկայի հետազոտություններ և այլն:
«Իվենթսենթր» ընկերությունը ունի նաև իր իսկ ամենամյա նախագծերը, որոնք իրականացվում են ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի և ՀՀ Արտադրողների և դիստրիբյուտորների ասոցիացիայի հետ համատեղ, որոնցից են, օրինակ՝ «Եվրասիական տնտեսական միություն. Հայաստան – համագործակցություն» ամենամյա բիզնես ֆորումը, «ARMENIA Business Today» հայկական ձեռնարկությունների տարեկան բիզնես տեղեկատուն, «ARMENIA EXPO» ամենամյա ցուցահանդեսի շրջանակներում իրականացվող «Երևանյան ֆորումը», «Արտահանման Բիզնես-Մարաթոնը» և այլն:
Ընկերությունն ունի ցանկացած մասշտաբի և բարդության միջոցառումների կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ բոլոր հնարավորությունները:
Մեր թիմն ունի տարատեսակ գործարար միջոցառումների անցկացման տասնհինգամյա փորձ և ամենայն պատասխանատվությամբ է մոտենում միջոցառումների կազմակերպման գործընթացին բոլոր փուլերում՝ հաշվի առնելով պատվիրատուի բոլոր նախապատվությունները:
Մեր չափանիշներն են՝
– սպասարկման բարձր մակարդակ;
– թափանցիկ գների քաղաքականություն;
– գին/որակ լավագույն հարաբերակցություն;
– հաճախորդների նպատակների և խնդիրների կողմնորոշում:
Վստահ ենք, որ մեր փորձը օգտակար կլինի Ձեր բիզնես միջոցառումների կազմակերպմանը: