ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԳՆԱ ՊԱՏԱՍԽԱՆ ԲԻԶՆԵՍ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Ք․ՎՈՐՈՆԵԺ

«ՎՈՐՈՆԵԺԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ»

ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Վայրը։ ք․Վորոնեժ

Ամսաթիվ: դեկտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 14-ը, 2019թ․

«Իվենթսենթր» ընկերությունը՝ Հայաստանի Հանրապետության Արտադրողների և Դիստրիբյուտորների Ասոցիացիայի և Վորոնեժի մարզի Արտահանման աջակցման կենտրոնի հետ համատեղ, երկու երկրների ձեռներեցների միջև երկարաժամկետ համագործակցության հաստատման և խորացման նպատակով, 2019թ․ դեկտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 14-ը կազմակերպեց Հայաստանի Հանրապետության գործարար շրջանակների արտագնա պատասխան բիզնես առաքելությունը, որը տեղի ունեցավ «Վորոնեժի մարզի արտահանման ներուժի զարգացման հեռանկարները» առաջին միջազգային արտահանման ֆորումի շրջանակներում։ Պատվիրակության կազմում ներառվեցին Վորոնեժի մարզի ձեռնարկատերերից ապրանքների ձեռքբերումով հետաքրքրված «ՏԴ Իմպերիում» ՍՊԸ, «Նյուպլաստ» ՓԲԸ, «Լիա-Կ Գրուպ» ՍՊԸ և «Պենտա Փեյնթ» ՍՊԸ հայկական ընկերությունները։

Արտագնա պատասխան բիզնես առաքելության շրջանակներում հայկական ընկերությունները մասնակցեցին «Վորոնեժի մարզի արտահանման ներուժի զարգացման հեռանկարները» առաջին միջազգային արտահանման ֆորումի աշխատանքներին, որի առանցքային թեման ռուսաստանյան տարածաշրջանների տնտեսական ներուժի և արտահանման զարգացման հարցերն էին։ Ֆորումին անցկացվեց միջազգային կոնտակտային բորսա, ինչպես նաև հրավիրված փորձագետների մասնակցությամբ նիստեր, խորհրդատվություններ և կրթական դասախոսություններ։ Զուգահեռաբար հայկական ընկերությունների համար կազմակերպվեցին B2b հանդիպումներ ռուսական ընկերությունների ներկայացուցիչների հետ և այցելություններ Վորոնեժի շրջանի ձեռնարկություններ: