ՄՈՍԿՎԱ ՔԱՂԱՔԻ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԻԶՆԵՍ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ամսաթիվ՝ 17-20.09.2013
Վայր՝ ք․ Երևան, Հայաստանի Հանրապետություն
Կազմակերպիչներ՝ Երևանի Առևտրաարդյունաբերական պալատ, «Կիրառական մարկետինգի բյուրո» ՍՊԸ, Իվենթսենթեր

2013թ. սեպտեմբերի 18 — ին, ժամը 10:00 — ին Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նիստերի դահլիճում  (ք. Երևան, Խանջյան փ. 11, 2 — րդ հարկ) տեղի ունեցավ Մոսկվայի և Երևանի տնտեսական հարաբերությունների զարգացման հարցերին նվիրված մամուլի ասուլիս Երևանի և Մոսկվայի քաղաքապետարանների ներկայացուցիչների մասնակցությամբ: Միջոցառումը տեղի ունեցավ «Բիզնես – Մարաթոն 2013, Մոսկվայի փոքր և միջին ձեռնարկությունների բիզնես առաքելությունը  Երևանում»   բացման արարողության  շրջանակներում:

Ծրագիրն իրականացվել է Մոսկվայի կառավարության  գիտության, արդյունաբերական քաղաքականության և ձեռներեցության վարչության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

«Բիզնես – Մարաթոն 2013»–ը տեղի է ունեցել 50 քաղաքներում:

Ծրագրի նպատակն է՝ աջակցել երկու քաղաքների գործարարների անմիջական փոխադարձ արդյունավետ և առևտրային համագործակցությանը: Ծրագիրը զգալիորեն տարբերվում Է ցուցահանդեսներից և այլ միջոցառումներից նրանով , որ մինչև ծրագրի մասնակիցների  անմիջական ժամանումը Երևան, նախորդ 2 ամսվա ընթացքում անցկացվել է երկկողմ շփումների նախնական ուսումնասիրում:

Ծրագրին ի սկզբանե մասնակցում էին Մոսկվայի ավելի քան 15 ձեռնարկություններ: Նրանցից նախնական հետազոտությունների արդյունքների հիման վրա գործնական պատվիրակության կազմում ընդգրկվեցին  10 մոսկովյան ընկերություններ, որոնք ամենամեծ հետաքրքրությանն արժանացան Երեւանի ընկերությունների կողմից: Այդպիսով, գործնական պատվիրակության կազմում ք.Երևան ժամանեցին 10 ձեռնարկությունների ներկայացուցիչներ`շինարարական, լաքաներկային և հարդարման նյութերի, արդյունաբերական սարքավորումների և պահեստամասերի, կահույքի և կահույքի պարագաների արտադրության, բժշկական սարքավորումների և առողջապահական ապրանքների,  կրծողների դեմ պայքարի ժամանակակից միջոցների, կանանց հագուստի, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կառավարման համակարգերի և ավտոմատացման համակարգեր արտադրողներ և այլն:

2013թ. սեպտեմբերի 18 — ին Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նիստերի դահլիճում պաշտոնական բացման արարողությունից և մամլո-ասուլիսից հետո անցկացվեցին հանդիպումներ  “բանակցային հարթակ” ձևաչափով Մոսկվա և Երևան քաղաքների փոքր և միջին ձեռնարկությունների համար, որի շրջանակներում աշխատանքային գրաֆիկով երկու տարածաշրջանների գործարարների միջև կայացան ավելի քան 80 երկկողմանի հանդիպումներ: Միաժամանակ կազմակերպվել են կլոր սեղաններ, որին մասնակցեցին լոգիստիկայի, սերտիֆիկացման, արտոնագրման, բանկային և վարկային ոլորտներ ներկայացնող Երևանի փորձագետները:

2013թ. սեպտեմբերի 19 — ին, մասնակիցները ունեցան գործնական հանդիպումներ Երևանի ընկերությունների գրասենյակներում արդյունաբերական և առևտրային համագործակցության մանրամասները քննարկելու նպատակով: Բացի այդ, կազմակերպվեցին ԵՐԵՎԱՆԻ  բիզնես ասոցիացիաների և մասնագիտական ​​միավորումների այցելություններ (շնորհանդես տուր) և այցելություններ տարածաշրջանի ձեռնարկություններ (տեխնոլոգիական տուր) փորձի փոխանակման, արդյունաբերական համագործակցության նպատակով և այլն:

Բիզնես առաքելությունը  արտերկիր բացման արարողության շրջանակներում  տեղի ունեցավ մամլո-ասուլիս, նվիրված Մոսկվա և Երևան քաղաքների տնտեսական հարաբերությունների զարգացմանը, որին որպես խոսնակ ելույթ ունեցան`

  1. Դմիտրի Ալեքսանդրովիչ Կնյազեվ, Մոսկվա քաղաքի գիտության, արդյունաբերական քաղաքականության և ձեռներեցությանվարչության պետի տեղակալ;
  2. Կարեն Երվանդի Մարտիրոսյան, Երևան քաղաքի առևտրա-արդյունաբերական պալատի գործադիր տնօրեն;
  3. Կարեն Գևորգյան, Հայաստանի փոքր ևմիջին ձեռնարկությունների զարգացման ազգայինկենտրոնի փոխտնօրեն;
  4. Սերգեյ Վալերյեվիչ Շաբելնիկով, «Կիրառականմարկետինգի բյուրո» ընկերությանգործադիր տնօրեն, (կազմակերպիչ):

ՎԻԴԵՈՌԵՊՈՐՏԱԺ