Հայ ձեռներեցների բիզնես-առաքելություն Ալթայի շրջան
ՀՀ պատվիրակությունը 2021թ․ մայիսի 24-26 Արտահանման աջակցության կենտրոնի նախաձեռնությամբ հյուրընկալվեց Ալթայի ՓՄՁ հիմնադրամում։
Հայկական ընկերությունների ղեկավարները մի շարք հանդիպումներ են ունեցել Ալթայի շրջանի փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ: Կազմակերպվել են ինչպես B2B հանդիպումներ, այնպես էլ թիրախային հանդիպումներ նախապես պլանավորված ժամանակացույցով։
Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին շինարարության, դեղագործության և դիստրիբյուտորական ոլորտի ընկերությունները:
Գործնական այցի շրջանակներում հաջող բանակցությունների արդյունքում առաջիկայում առավել մանրամասն կքննարկվեն արտահանման պայմանագրերի կնքման պայմանները: