Առցանց բիզնես ֆորում Ղազախստան-Հայաստան

Սույն թվականի մայիսի 25-ին, ղազախա-հայկական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի շրջանակներում տեղի ունեցավ առցանց բիզնես ֆորում` երկու երկրների ավելի քան 30 ընկերությունների մասնակցությամբ:

Ղազախստանի բիզնեսը ներկայացնում էին ապրանքների արտադրողները և ծառայություններ մատուցողները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` երկաթուղիների և մայրուղիների կառուցում, ջեռուցման համակարգերի արդիականացում, քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքների վերանորոգում և սննդի արդյունաբերություն:

Հայկական կողմից մասնակցում էին շինարարության, սննդամթերքի և խորհրդատվության ոլորտի ընկերությունները:

Բիզնես ֆորումի պաշտոնական մասում քննարկվել են ղազախա-հայկական տնտեսական համագործակցության հետագա ամրապնդման հարցերը, որտեղ հանդես են եկել Ղազախստանի Հանրապետության Առևտրի և ինտեգրման փոխնախարար Կայրաթ Տոռեբայեվը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյան, ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբայեվը, Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Մանասերյանը, Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը և Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահի ԺՊ Կարեն Իվանովը:

Ֆորումի ընթացքում «Kazakhexport» և «Kazakh Invest» ընկերությունները ծանոթացրեցին արտաքին շուկաներում ղազախստանյան ապրանքների խթանման համար նախատեսված պետական ​​աջակցության միջոցառումների հնարավորություններին:

Ֆորումի շրջանակներում կողմերը պայմանավորվել են երկու երկրների գործարար համագործակցության խորացման անհրաժեշտության մասին: Որոշվեց Ալմաթայում բիզնես ֆորում անցկացնել այս տարվա հոկտեմբերի երկրորդ կեսին` երկու երկրների շահագրգիռ ձեռնարկատերերի առավելագույն ներգրավմամբ: