ԼԵՆԻՆԳՐԱԴԻ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Ամսաթիվ՝ 15-18.10.2013
Վայր՝ ք․ Երևան, Հայաստանի Հանրապետություն
Կազմակերպիչներ՝ Երևանի Առևտրաարդյունաբերական պալատ, Լենինգրադի առևտրաարդյունաբերական պալատ, Իվենթսենթեր
2013 թ.-ի հոկտեմբերի 16-ին ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատում կայացավ Հայ-Ռուսական Գործարար Համաժողոց (Կոնտակտների Բորսա), որի ընթացքում կազմակերպիչների՝ Երևան քաղաքի և Լենինգրադի մարզի առևտրաարդյունաբերական պալատների միջև ստորագրվեց համագործակցության մասին համաձայնագիր:
Լենինգրադի մարզային ԱԱՀ-ի պատվիրակության կազմում միջոցառմանը մասնակցեցին 11 ընկերությունները, որոնք ներկայացնում էին տարբեր ոլորտներ՝
- Անշարժ գույքի ծառայություններ, խորհրդատվություն
- Մաքսային ձևակերպումներ և լոգիստիկա, արտաքին առևտրային գործունեություն
- Վենտիլյացիոն և տաքացուցիչ սարքավորումների արտադրություն
- Շինարարություն, շինանյութերի արտադրություն, ավտոսերվիս, գյուղատնտեսության սպասարկում
- Մանրածախ առևտուր, հիմնարկներին կից ճաշարանների աշխատանք
- Հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրություն
- Գինու – կոնյակի գործարան
- Կոմպլեքս ավտոմատիզացման կառավարման համակարգեր, էլեկտրատեխնիկական սարքավորումների արտադրություն, էլ. ենթակայանների մոդեռնիզացում
- Շինարարությունում նոր տեխնոլոգիական լուծումներ