ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՈՐՈՆՈՒՄ և ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ՝

ՍՎԵՐԴԼՈՎՍԿԻ ՄԱՐԶԻ «ԴԱՏԱԿՐԱՏ-Ե» և «ԴԿ—ՍՊ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Վայրը։ ք․ Երևան

Ամսաթիվ: 2019թ․դեկտեմբեր

«Իվենթսենթր» ընկերությունը՝ Հայաստանի Հանրապետության Արտադրողների և Դիստրիբյուտորների Ասոցիացիայի աջակցությամբ, Սվերդլովսկի ձեռներեցության աջակցման տարածաշրջանային հիմնադրամի պատվերով 2019թ․դեկտեմբերին իրականացրեց Հայաստանում գործընկերների որոնում և դասակարգում «Դատա-Կրատ» ՍՊԸ և «ԴԿ—ՍՊ» ՍՊԸ ընկերությունների համար, անցկացնելով նախնական բանակցություններ ապրանքների/ծառայությունների (ավտոմատ նույնականացման ոլորտի համակարգային ինտեգրատորներ և ծրագրային ապահովում,  ինչպես նաև առևտրի և ծառայությունների մատուցման ավտոմատացման ոլորտներում՝ առողջարաններ, ջրազբոսայգիներ, լողավազաններ, ՍՊԱ կենտրոններ, մարզադաշտեր, ցուցահանդեսներ և այլ հանրային միջոցառումներ; մանրածախ առևտրի ձեռնարկություններում տարբեր համակարգերի և ծրագրային լուծումների մշակում, մատակարարում և ներդրում, այդ թվում ապրանքները գողությունից պաշտպանող EAS համակարգեր, RFID ռադիոհաճախության տարբերակման համակարգեր, ESL էլեկտրոնային գնապիտակներ) առաջխաղացման և արտահանման նպատակով։

Սկզբում իրականացվել են ուսումնասիրություններ  Հայաստանում «Դատա-Կրատ» և «ԴԿ—ՍՊ» ընկերությունների արտադրանքի/ծառայությունների պահանջարկի նկատմամբ, հավաքագրվել են պոտենցիալ գործընկերների վերաբերյալ կոնտակտային տվյալներ (ընկերության անվանում, հեռախոսահամար, հասցե, էլկտրոնային հասցե, կայք), պոտենցիալ գործընկերների տվյալների բազայով կատարվել է նամակների, կոմերցիոն առաջարկների և շնորհանդեսների  տարածում, իրականացվել է ապրանքի նկատմամբ պոտենցիալ գործընկերների մոտ հետաքրքրության առկայության/բացակայության մասին հետադարձ արձագանքի վերլուծություն՝ հայկական ընկերություններ անհատական այցելություններ կազմակերպելու, արտադրանքը ներկայացնելու և հնարավոր համագործակցություն հաստատելու նպատակով։

Ըստ հայկական մասնագիտացված ձեռնարկությունների ներկայացուցիչների, «Դատա-Կրատ» և «ԴԿ—ՍՊ» ընկերությունների առաջարկները մեծ հետաքրքրություն են առաջացրել և ընդունվել են քննարկման, մի շարք հայկական ընկերությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական ընկերությունների հետ անհատական հանդիպումներ կազմակերպելու հնարավորության վերաբերյալ՝  ավելի մանրամասն ծանոթության և հնարավոր համագործակցության պայմանների քննարկման նպատակով։