ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈԳԻԼՅՈՎԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝ ԵՐԵՎԱՆ

Ամսաթիվ՝ 22-25 հունվարի 2019
Վայր՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան

Բելառուսական Առևտրաարդյունաբերական պալատի Մոգիլյովի մասնաճյուղի նախաձեռնությամբ, Երևանի Առևտրաարդյունաբերական Պակատը և Իվենթսենթր ընկերությունը 2019 թ. հունվարի 22-25 կայացավ Բելառուսի Հանրապետության Մոգիլյովի մարզի ձեռնարկությունների բիզնես առաքելությունը ք. Երևանում: Պատվիրակության կազմում էին՝ «Բել Էմսա» ՍՊԸ-ն, «Գոմսելմաշ» ԲԲԸ-ն, «Լիդագրոպրոմմաշ» ԲԲԸ-ն և«Մոգիլյևվի մետալուրգիական գործարան» ԲԲԸ-ն:
Հունվարի 23-ին տեղի ունեցաn կլոր սեղաններ ՀՀ Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ի.Վ. Նազարուկի հետ և Երևանի առևտրաարդյունաբերական պալատում, որից հետո 2019 թվականի հունվարի 23-ին և 24-ին կազմակերպվել են այցելություններ պրոֆիլային հայկական ձեռնարկություններ:
2019 թ. Հունվարի 24-ին նաև կազմակերպվել է այցելություն հայ-բելառուսական առևտրի տուն «Ար-Բե» ՍՊԸ-ն, ծանոթություն առևտրի տան աշխատանքի հետ, համագործակցության հարցերի քննարկում: