ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՆՈՎՈՍԻԲԻՐՍԿԻ ՇՐՋԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ

Վայրը: ք. Երևան, Հայաստան

Ամսաթիվ: 2020թ. մարտի 17-ից մինչև մարտի 19-ը

 

Նովոսիբիրսկի շրջանի Փոքր և միջին ձեռնարկությունների արտահանման ուղղված սուբյեկտների աջակցման համակարգող կենտրոնի նախաձեռնեռնությամբ, Հայաստանի Հանրապետության Արտադրողների և Դիստրիբյուտորների Ասոցիացիայի և «Իվենթսենթր» ընկերության հետ համատեղ 2020թ․ մարտի 17-ից մինչև մարտի 19-ը ք․ Երևանում կայացավ Ռուսատանի Դաշնության Նովոսիբիրսկի տարածաշրջանի Ձեռնարկությունների Բիզնես առաքելությունը։ Պատվիրակության կազմում էին՝ «Անսահմանափակ Հնարավորություններ» ՍՊԸ, «ՍԿՍ-Կ» ՍՊԸ և «Տենդերվին» ՍՊԸ։

Մարտի 17-ին տեղի ունեցավ այցելություն Հայաստանի Հանրապետության Արտադրողների և Դիստրիբյուտորների Ասոցիացիա, որից հետո 2020թ․ մարտի 17-ին և 18-ին կազմակերպվել են այցելություններ պրոֆիլային հայկական ձեռնարկություններ, ծանոթություն հայկական ընկերությունների աշխատանքի հետ, համագործակցության հարցերի քննարկում, ինչպես նաև կազմակերպվել են ONLINE բանակցություններ ՀՀ համապատասխան կառույցների և ընկերությունների ներկայացուցիչների հետ։