ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԾԱՐԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ

Վայրը: ք. Երևան, Հայաստան

Ամսաթիվ: 2020թ. մարտի 16-ից մինչև մարտի 20-ը

Կրասնոդարի մարզի Փոքր և միջին ձեռնարկությունների արտահանման ուղղված սուբյեկտների աջակցման համակարգող կենտրոնի նախաձեռնեռնությամբ (Արտահանման աջակցման համակարգող Կենտրոն), Հայաստանի Հանրապետության Արտադրողների և Դիստրիբյուտորների Ասոցիացիայի և «Իվենթսենթր» ընկերության հետ համատեղ 2020թ․ մարտի 16-ից մինչև մարտի 20-ը ք․ Երևանում կայացավ Ռուսատանի Դաշնության Կրասնոդարի Մարզի Ձեռնարկությունների Բիզնես առաքելությունը։ Պատվիրակության կազմում էին՝ «Ունիպակ» ՍՊԸ, «ՏայլԿրաֆտ» ՍՊԸ և «ԻննովաՄաշիների» ՍՊԸ։

Մարտի 17-ին տեղի ունեցավ այցելություն Հայաստանի Հանրապետության Արտադրողների և Դիստրիբյուտորների Ասոցիացիա, որից հետո 2020թ․ մարտի 17-ին և 18-ին կազմակերպվել են այցելություններ պրոֆիլային հայկական ձեռնարկություններ, ծանոթություն հայկական ընկերությունների աշխատանքի հետ, համագործակցության հարցերի քննարկում, ինչպես նաև կազմակերպվել են ONLINE բանակցություններ ՀՀ համապատասխան կառույցների և ընկերությունների ներկայացուցիչների հետ։