ՄՈՍԿՎԱՅԻ ԱԱՊ — Ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Ամսաթիվ՝ 17.02.-19.02.2014
Վայր՝ ք․ Երևան, Հայաստանի Հանրապետություն
Կազմակերպիչներ՝ Երևանի Առևտրաարդյունաբերական պալատ, Մոսկվայի առևտրաարդյունաբերական պալատ, Իվենթսենթեր

Մոսկվայի Առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ, Երևանի Առևտրաարդյունաբերական Պալատի և Իվենթսենթր ընկերության հետ համատեղ 2014 թ. փետրվարի 17-19 կայացավ Մոսկվայի ձեռնարկությունների բիզնես առաքելությունը ք. Երևանում, որի շրջանակներում տեղի ունեցան  Կոնտակտների Բորսան հայկական և ռուսական գործարար շրջանակների մասնակցությամբ և շնորհանդեսներ, որից հետո փետրվարի 18-ին կազմակերպվել է այցելություն հայկական ձեռնարկություններ, ծանոթություն ընկերությունների աշխատանքի հետ, համագործակցության հարցերի քննարկում:

 

ՌՈՒՍԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ՝

  • «Լիբրա Մասնագիտական միավորում» ՍՊԸ
  • «Ռուսական Քիմիական Ընկերություն» ՓԲԸ
  • «Ալֆա — Էտալոն» ՓԲԸ
  • «Ռամենսկի Մետաղական կոնստրուկցիաների գործարան» ՍՊԸ
  • «Ռուսական Ավտոբուսներ — ԳԱԶ խումբ» ՍՊԸ
  • «Ստանդարտիզացման և Սերտիֆիկացման Միջազգային Կենտրոն» «Հալալ» Ռուսաստանի Մուֆթիսի խորհուրդի ՍՊԸ