ԵԱՏՄ երկրների արտահանման համաժողով

Հայաստանի Հանրապետությունը ամենափոքրն է ԵԱՏՄ երկրների շարքում, սակայն համագործակցության առանձնահատուկ ներուժը կայանում է բարձր ձեռներեցության և նախաձեռնողականության, միջազգային գործարար համայնքում գործարար կապերի առկայության մեջ: Հայաստանում ներքին շուկայի սահմանափակության պատճառով ընկերությունները կայանալիս կողմնորոշվում են դեպի արտաքին շուկաներ:

ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահի պաշտոնակատար Կարեն Իվանովը, բացատրելով ռուս արտահանողների և հայ գործընկերների միջև հաճախ մարող գործարար կապերի պատճառները, պատմեց, թե ինչպես խուսափել ընդհանուր սխալներից: