ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՈՐՈՆՈՒՄ

ԱՌՑԱՆՑ բանակցություններ և B2B հանդիպումներ

ԳՈՐԾԱՐԱՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ (նաև առցանց)

Շուկայի հետազոտություններ

Ֆորումներ, գիտաժողովներ, սեմինարներ

«Իվենթսենթր» ընկերությունը՝ հանդիսանալով ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի և ՀՀ Արտադրողների և դիստրիբյուտորների ասոցիացիայի միջոցառումների պաշտոնական օպերատոր, ծավալել է իր գործունեությունը 2013 թ.-ից: Ստեղծման պահից մինչ այժմ Պալատների և ասոցիացիայի հետ համատեղ հաջողությամբ իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ և նախագծեր Հայաստանում, Ռուսաստանում և արտերկրում: Ընկերությունը սերտորեն համագործակցում է դեսպանատների, առևտրային ներկայացուցչությունների, առևտրաարդյունաբերական պալատների, արդյունաբերողների պալատների, արտահանման աջակցման կենտրոնների, տարածաշրջանային ինտեգրման կենտրոնների, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամների, ինչպես նաև նախկին Խորհրդային Միության երկրների ոլորտային միությունների և ասոցիացիաների հետ:

Պորտֆոլիոն ներառում է բազմաթիվ նախագծերի և միջոցառումների կազմակերպում՝ պոտենցիալ գործընկերների որոնում և դասակարգում, այդ թվում ապրանքների ցուցադրություն-վաճառքով և պայմանագրի երաշխավորված ստորագրմամբ, թիրախային ONLINE В2В բանակցություններ պոտենցիալ գործընկերների հետ, ինտերակտիվ (ONLINE) գործարար առաքելություններ, միջազգային բիզնես առաքելություններ, միջազգային ֆորումներ և կոնֆերանսներ, անհատական այցեր, B2B հանդիպումներ, շնորհանդեսներ, կլոր սեղաններ և սեմինարներ, ցուցահանդեսներ, շուկայի հետազոտություններ և այլն:

Մեր Ռազմավարական Գործընկերները

 

Մեր Գործընկերները