«Дело за малым» համաժողով

Կրասնոդարի երկրամասի Արտահանման աջակցության կենտրոնը և «Ինվենթսեթր» կազմակերպությունը` Հայաստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի Հանրապետության Արտադրողների և դիստրիբյուտորների ասոցիացիայի հետ համագործակցությամբ, արդեն ավանդական դարձած ամենամյա «Дело за малым» ՓՄՁ Ֆորումի շրջանակներում հոկտեմբերի 18-19 Կրասնոդար քաղաքի «Էքսպոգրադ-Յուգ» ցուցահանդեսային-համագումարային համալիրում կազմակերպել էին Կրասնոդարի երկրամասում հայ ձեռներեցների պատվիրակության բիզնես-առաքելություն՝ նպատակ ունենալով հանդիպումներ և բանակցություններ կազմակերպել տեղի արդյունաբերական սուբյեկտների և իրենց ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հավանական օտարերկրյա գնորդների միջև:  

 

2019թ. հոկտեմբերի 18-ին և 19-ին «Дело за малым» ֆորումի շրջանակներում, որը հավաքել էր շուրջ 25 հազար ձեռներեց, Կրասնոդարի երկրամասի Արտահանման աջակցության կենտրոնի կողմից իրականացվեցին միոցառումներ` նվիրված Կուբանի փոքր և միջին ձեռնարկությունների արտաքին տնտեսական գործունեության զարգացմանը, այդ թվում նաև կոնտակտների բորսա հայ ձեռներեցների հետ: Չորս հայկական կազմակերպություն, որոնք զբաղվում են լայն սպառման ապրանքների, սննդամթերքի, շինանյութի, ավտոպահեստամասերի ներկրմամբ և  տարածմամբ, բանակցություններ վարեցին Կրասնոդարի պրոֆիլային ապրանք արտադրողների հետ:

Հոկտեմբերի 19-ին կայացավ «Արտահանիր Հայաստան»  վարպետաց դասը, որը վարեց Կարեն Իվանովը` Հայաստանի Հանրապետության արտադրողների և դիստրիբյուտորների ասոցիացիայի ներկայացուցիչը: «Արտահանիր Հայաստան»  նախագծի գլխավոր նպատակն է ժողովրդական սպառման ապրանքների առաջխաղացումը Հանրապետության շուկայում` տեղական սուպերմարկետների, առցանց խանութների միջոցով, HORECA հատվածի միջոցով, ինչպես նաև Հայաստանի տենդերներին մասնակցությամբ: Նախագիծն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի Հանրապետության դիստրիբյուտորների ասոցիացիայի աջակցությամբ: