2019 թ. մայիսի 31-ից հունիսի 3-ը Ծաղկաձոր քաղաքի «Multi Rest House» հյուրանոցային համալիրում կայացավ «Եվրասիական տնտեսական միություն՝ Հայաստան-համագործակցություն» հինգերորդ հոբելյանական ամենամյա Բիզնես Համաժողովը:
Համաժողովը կազմակերպել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատները, Ղազախստանի Հանրապետության «Ատամեկեն» գործարարների Ազգային պալատը, Համառուսաստանյան Ղրղզստանի Կոնգրեսը և «Իվենթսենթր» ընկերությունը՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի աջակցությամբ:
Համաժողովի հիմնական նպատակներն են Եվրասիական տնտեսական միության երկրների գործարար ներկայացուցիչների միջև փոխգործակցության զարգացունը, տարածաշրջանների գործարարների միջև փոխշահավետ համագործակցության հաստատումը, ինչպես նաև Կառավարության ներկայացուցիչների հետ կարևորագույն տնտեսական խնդիրների քննարկումը և կարգավորումը:
Համաժողովի հիմնական թեզն է հանդիսացել՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՆԳ ՏԱՐԻՆԵՐԸ, ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»: Միջոցառման օրակարգում ներառվել են պլենար և սեկցիոն նիստերը, որտեղ որպես մոդերատոր հանդես են եկել ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները՝ ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների հետ համատեղ, ինչպես նաև կազմակերպվել են կոնտակտային բորսա և բազմաթիվ երկկողմանի բիզնես-հանդիպումներ:
Բիզնես Համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել «Առաջնային նշանակության ոլորտներում արդյունաբերական կոոպերացիայի խորացումը և ներմուծման փոխարինման զարգացումը» կոնֆերանսը, ինչպես նաև կլոր սեղաններ հետևյալ թեմաների շուրջ՝ «ԵԱՏՄ տարածքում նախագծա-շինարարական գործընթացների ազատ տեղաշարժի պայմանները», «ԵԱՏՄ անդամ երկրներում արտահանման ուղղվածություն ունեցող ձեռնարկություններին աջակցող ֆինանսական գործիքները», «Էլեկտրոնային առևտուրը որպես միջազգային շուկաներ ապրանքների և ծառայությունների արտահանման ժամանակակից գործիք», «Սննդամթերքի առաջխաղացումը արտաքին շուկաներում: ՓՄՁ արտահանման աշխարհագրության ընդլայմանը ուղղված գործիքներ», «ԵԱՏՄ տրանսպորտային համակարգերը ժամանակակից տնտեսկան պայմաններում»:
Համաժողովին ներկա էին ավելի քան 250 մասնակիցներ ԵԱՏՄ անդամ երկրներից, այդ թվում՝ Եվրասիական Տնտեսկանան Հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար); Եվրասիական Տնտեսկանան Հանձնաժողովի տարբեր վարչությունների աշխատակիցներ և ղեկավարներ; ԵԱՏՄ անդամ պետությունների դեսպանատների ներկայացուցիչներ և ղեկավարներ; բարձրաստիճան պաշտոնյաներ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից, ՀՀ կառավարությանն առընթեր սննդի անվտանգության տեսչությունից, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության կոմիտեից, Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարությունից, Արցախի Հանրապետության Կառավարությունից, Իրկուտսկի մարզի Տնտեսական զարգացման նախարարությունից, Վորոնեժի մարզի տնտեսության զարգացման վարչությունից; Ալթայի մարզի, Օրլովի մարզի, Կրասնոյարսկի մարզի Արտահանման աջակցման կենտրոնների, Տվերի մարզի և Բրյանսկի մարզի ձեռնարկատիրության աջակցման Հիմնադրամների, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատների, Ռուսաստանի Դաշնության բանկերի ասոցիացիայի, Փոքր և միջին արտահանողների ասոցիացիայի ներկայացուցիչներ և ղեկավարներ, ինչպես նաև լրատվամիջոցների և ԵԱՏՄ անդամ երկրների բիզնեսի ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով Բիզնես Համաժաղովի բացման արարողությանը ելույթ ունեցան ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մ.Գ. Սարգյսանը, Եվրասիական Տնտեսկանան Հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (Նախարար) Կ.Ա. Մինասյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության կոմիտեի, ԵԱՏՄ անդամ երկրների Առևտրաարդյունաբերական պալատների, Բերառուսիայի և Ղազախստանի Դեսպանատների, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ և ղեկավարներ: Ելույթների ընթացքում ամփոփվեցին Միության գործունեության վերջին տարիների արդյունքները, կենտրոնանալով եվրասիական ինտեգրման հետագա ամրապնդմանը, փոխադարձ առևտրում խոչընդոտների և սահմանափակումների վերացմանը, Միության և երրորդ երկրների միջև փոխգործակցության ավելցմանը: Հատուկ ուշադրության է արժանացել ԵԱՏՄ անդամ երկրների անդամակցության շրջանակներում առևտրա-տնտեսական համագործակցության ներկա իրավիճակին և զարգացման հեռանկարներին:
Համաժողովի մասնակիցները նշեցին, որ Ծաղկաձորյան Բիզնես Համաժողովը ԵԱՏՄ անդամ երկրների և Հայաստանի գործարար շրջանակների միջև համագործակցության զարգացման համար հիանալի հարթակ է հանդիսանում:
Համաժողովի աշխատանքի արդյունքներով ստորագրվել են համագործակցության մասին համաձայնագրեր, իսկ որոշ կազմակերպություններ կնքել են Հայաստանի Հանրապետություն ապրանքներ մատակարարելու պայմանագրեր: Ձեռնարկությունները մտադիր են շարունակել բանակցությունները արտասահմանյան գործընկերների հետ դեպի Հայաստան արտահանման ծավալների ավելացման ուղղությամբ: