Սմոլենսկի Առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակությունը Երևանում

Ամսաթիվ՝ 26-29 Մայիսի 2016

Վայր՝ Հայաստան, ք․ Երևան

Կազմակերպիչներ՝ Երևանի Առևտրաարդյունաբերական պալատ, Սմոլենսկի Առևտրաարդյունաբերական պալատ, Իվենթսենթր

Պատվիրակության Կազմը

«Բիոտա» ՍՊԸ («Լեսպրոմինվեստ» ՍՊԸ)

Գործունեության տեսակը՝ Փայտանյութի մշակում եւ վերամշակում, փշատերեւ փայտանյութի արտադրություն։

Ուղեւորության նպատակը՝ պատրաստված արտադրանքի վաճառք, փայտի վերամշակման համար սարքավորումների ձեռքբերում:

Անհատ ձեռներեց Դորոչենկով Ալեքսանդր Միխայլովիչ

Գործունեության տեսակը՝ փայտանյութի արտադրություն՝ փշատերեւ եզրաշերտ փայտանյութեր, ՄԴՖ-ի, ԴՍՊ-ի, նրբատախտակի, թղթի և պելլետների արտադրության համար հումք։

Ուղեւորության նպատակը` պատրաստված արտադրանքի վաճառք, փայտանյութերի վերամշակման համար սարքավորումների ձեռքբերում:

«Էլեկտրոլուչ» ճարտարագիտական կենտրոն» ՓԲԸ

Գործունեության տեսակը՝ լուսաազդանշանային սարքավորումների, օդանավերի լուսավորման եւ ազդանշանային սարքերի, պայթունազերծ լամպերի նախագծում եւ արտադրություն։

Ուղեւորության նպատակը` պատրաստված արտադրանքի վաճառք, համատեղ ձեռնարկության ստեղծում: