Ռուսաստանի Դաշնության Պենզայի շրջանի գործարարների բիզնես առաքելություն Հայաստանի Հանրապետություն

Պենզայի շրջանի Առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ, Երևան քաղաքի Առևտրաարդյունաբերական պալատի և «Իվենթսենթր» ընկերության հետ համատեղ, 2018թ․-ի օգոստոսի 27-ից 29-ը կազմակերպվեց Պենզայի մարզի գործարարների բիզնես-առաքելություն ք․ Երևան։ Պենզայի պատվիրակության կազմում էին «Բեգին» ՍՊԸ, «Պենզախոլոդ» ՍՊԸ, «Սպեկտր» ՍՊԸ և «Ռոդիոռուբեժ» ՍՊԸ։

Օգոստոսի 28-ին և 29-ին կազմակերպվեցին այցելություններ պրոֆիլային ձեռնարկություններ։

Բիզնես առաքելության արդյունքում ստորագրվեցին երկու պայմանագիր՝ ուղղված Պենզայի մարզի արտադրանքի մատակարարմանը դեպի Հայաստանի Հանրապետություն։