Ռուսաստանի Դաշնության Պենզայի շրջանի գործարարների բիզնես առաքելություն Հայաստանի Հանրապետություն

Պենզայի շրջանի Առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ, Երևան քաղաքի Առևտրաարդյունաբերական պալատի և «Իվենթսենթր» ընկերության հետ համատեղ, 2017թ․-ի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 03-ը կազմակերպվեց Պենզայի մարզի գործարարների բիզնես-առաքելություն ք․ Երևան։ Պենզայի պատվիրակության կազմում էին «Գեյզեր» ՍՊԸ, «Էլեկոմ ՊԷԿ» ՍՊԸ, «Ստալպրոմ» ՍՊԸ, Սվյատոբոր» ՍՊԸ, «Պենզայի ճշտգրիտ գործիքների գործարան» ՍՊԸ և «Տիրեովիտ» ՍՊԸ։
Նոյեմբերի 01-ին ՀՀ ԱԱՊ-ի նիստերի դահլիճում տեղի ունեցավ կոնտակտային բորսա և b2b հանդիպումների Պենզայի և Հայաստանի մոտ 30 ընկերությունների մասնակցությամբ։
Նոյեմբերի 02-ին կազմակերպվեցին այցելություններ պրոֆիլային ձեռնարկություններ։
Բիզնես առաքելության արդյունքում ստորագրվեցին երեք պայմանագիր՝ ուղղված Պենզայի մարզի արտադրանքի մատակարարմանը դեպի Հայաստանի Հանրապետություն։

Վիդեո Հաշվետվություն