Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի շրջանի Արտահանման աջակցության համակարգման կենտրոնի նախաձեռնությամբ, Երեւանի Առեւտրաարդյունաբերական պալատի և «Իվենթսենթր» Միջոցառումների Սպասարկման Կենտրոնի հետ համատեղ, ARMENIA EXPO 2017 Ունիվերսալ տարածաշրջանային առեւտրա-արդյունաբերական ցուցահանդեսային ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ Կրասնոդարի շրջանի և Հայաստանի գործարարների միջև կոնտակտային բորսա։ Միջոցառման նպատակն էր Կրասնոդարի ձեռնարկատերերի համար գտնել նոր գործընկերներ Հայաստանում և Հայաստանի Ձեռներեցներին գտնել նոր կամ լրացուցիչ մատակարարներ առավել բարենպաստ համագործակցության պայմաններով։

Կրասնոդարի շրջանի պատվիրակության կազմը

1. “Ինտեգրալ” ՍՊԸ` Կապի ցանցերի կառուցման համար նախատեսված տերմինալային մալուխային եւ խաչաձեւ միացվող սարքավորումների մշակում, արտադրություն եւ վաճառք:
2. “Սոլար” ՍՊԸ` լուսավորման սարքավորումների արտադրություն:
3. ԱՁ Օրլով Վ.Վ., «Սլադկոյեժկա հրուշակեղեն»` հրուշակեղենի արտադրություն եւ վաճառք:
4. “Գազտեխնիկա” ՍՊԸ` վթարային, անխափան, այլընտրանքային/ հիբրիդային էլեկտրամատակարարման սարքավորումների նախագծում և մատակարարում; վթարային, անխափան, այլընտրանքային/ հիբրիդային էլեկտրամատակարարման սարքավորումների մոնտաժում և տեղադրում; վթարային, անխափան, այլընտրանքային/ հիբրիդային էլեկտրամատակարարման սարքավորումների նորոգման-կարգաբերման աշխատանքների իրականացում; 5-ից մինչեւ 2000 կՎտ հզորությամբ դիզելային գեներատորների վրա հիմնված էլեկտրաէներգիայի արտադրության համակարգերի սարքավորումների վերանորոգում, տեխնիկական եւ երաշխիքային սպասարկում:
5. “ՔՏ” ՍՊԸ` գյուղատնտեսական արտադրող:
6.  “Դիալոգ” ՍՊԸ՝ չոր կաղնու փայտի կոնցենտրատի արտադրություն, որը կիրառվում է գինիների եւ թունդ ոգելից խմիչքների արտադրության մեջ:
7. “Լիգա Պակ” ՍՊԸ` մթերքը ջեռոցում տապակելու համար նախատեսված տոպրակների և ձեռնոցների արտադրություն և վաճառք:
.