ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԳՆԱ ՊԱՏԱՍԽԱՆ ԲԻԶՆԵՍ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

ԿՈՍՏՐՈՄԱՅԻ ՄԱՐԶ՝ «ԿՈՍՏՐՈՄԱՅԻ ՄԱՐԶԻ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆԵՐՈՒԺԸ»

II ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՄԲ

Վայրը։ ք․Կոստրոմա

Ամսաթիվ: նոյեմբերի 11-ից մինչև նոյեմբերի 14-ը, 2019թ

«Իվենթսենթր» ընկերությունը՝ Հայաստանի Հանրապետության Արտադրողների և Դիստրիբյուտորների Ասոցիացիայի և «Կոստրոմայի մարզի ձեռներեցության ներդրումների եւ զարգացման գործակալություն» Պետական ինքնավար հաստատության աջակցությամբ, երկու երկրների ձեռներեցների միջև երկարաժամկետ համագործակցության հաստատման և խորացման նպատակով 2019թ․նոյեմբերի 11-ից մինչև նոյեմբերի 14-ը  կազմակերպեց Հայաստանի Հանրապետության գործարար շրջանակների արտագնա պատասխան բիզնես առաքելությունը։

Սկզբում ուսումնասիրություններ են իրականացվել Հայաստանում Կոստրոմայի մարզի ձեռնարկությունների արտադրանքի/ծառայությունների պահանջարկի նկատմամբ, այնուհետև ընտրվել են հայկական  փոքր և (կամ) միջին ձեռնարկություններ՝ իրենց ներկայացուցիչներին Կոստրոմայի մարզ հրավիրելու համար:

Առաջին օրը նոյեմբերի 12-ին գիտաժողովին ներկայացվեց Հայաստանի ընկերությունների շնորհանդեսը, որից հետո հայկական կազմակերպությունները մասնակցեցին կոնտակտային բորսայի աշխատանքներին և B2b հանդիպումներին, այնուհետև տեղի ունեցան այցելություններ Կոստրոմայի մարզի արտահանող ձեռնարկություններ։

Ըստ հայկական ընկերությունների ներկայացուցիչների՝ Կոստրոմայի մարզի գործարարների առաջարկները հետաքրքիր էին, կառուցողական և ընդունվել են քննարկման։