ԲԻԶՆԵՍ-ՀԱՆԴԻՊՈՒՄ Ք․ ԲՐՅԱՆՍԿՈՒՄ


Հարգելի Գործընկերներ,
«Իվենթսենթր» ընկերությունը՝ Հայաստանի Հանրապետության Արտադրողների և Դիստրիբյուտորների Ասոցիացիայի աջակցությամբ, և Բրյանսկի մարզի բիզնեսի աջակցման կենտրոնը սիրով հրավիրում են Ձեզ ս. թ. hոկտեմբերի 27-30-ը Հայաստանի գործարարների պատվիրակության կազմում բիզնեսառաքելության շրջանակներում այցելել Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի մարզ, գործարարների միջև երկարաժամկետ գործարար համագործակցության հաստատման նպատակով:

Գործնական այցի շրջնակներում կազմակերպվում են В2В հանդիպումներ:

Համաժողովի շրջանակներում գործնական այցով Բրյանսկ ժամանող ներմուծող կամ դիստրիբյուտորական հայկական ընկերությունների համար բոլոր ծախսերը, այդ թվում ավիափոխադրման, կացության, տրանսպորտային և սննդի ծախսերը հոգում է ընդունող կողմը:



Հետաքրքրվածության դեպքում խնդրում ենք Ձեզ մինչև ս.թ. հոկտեմբերի 10-ը ներառյալ info@eventcenter.am հասցեին ուղարկել Ձեր ընկերության անվանումը, մասնակցի կոնտակտային տվյալները (զբաղեցրած պաշտոն, անուն, ազգանուն, հայրանուն):

Շտապեք, տեղերը սահմանափակ են։
Հարգանքներով՝
Կազմկոմիտե

«Իվենթսենթր» ՍՊԸ