Բիզնես-առաքելություն Բրյանսկ քաղաքում

Բրյանսկի մարզի Բիզնեսի աջակցության կենտրոնը և «Իվենթսենթր» կազմակերպությունը՝ Հայաստանի Հանրապետության դիստրիբյուտորների ասոցիացիայի աջակցությամբ՝ 2019թ. հոկտեմբերի 27-ից 30-ը կազմակերպել են հայ ձեռներեցների պատվիրակության բիզնես-առաքելություն Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանում՝ նպատակ ունենալով ամրապնդել երկարաժամկետ համագործակցություն ձեռներեցների միջև:  

Միջոցառմանը մասնակցել են 5 կազմակերպություն Հայաստանի Հանրապետությունից և 16 ձեռներեց՝ Բրյանսկի մարզից: Բիզնես-առաքելության ծրագրով նախատեսված էր պաշտոնական հատված՝ B2B ֆորմատով կոնտակտների բորսա Հայաստանի Հանրապետության բիզնես-համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այցելություն Բրյանսկի մարզի ձեռնարկություններ: Հայսատանի Հանրապետության կողմից ներկրման հիմնական ուղղությունները ցանցային նշանակության սննդամթերք, դեղորայք և շինանյութ, պոլիմերային հավելումներ առաջնային և երկրորդային ձևով, ինչպես նաև պոլիմերներ արտադրող բոլոր կազմակերպություններն են: Բիզնես-առաքելությանը մասնակցել են 5 ներկրող ձեռնարկությունների ներկայացուցիչներ՝ «Իմպերիում առևտրի տուն» ՍՊԸ,  «Պլենիում» ՍՊԸ, «Ագգա Լոգիստիկ» ՍՊԸ, «Նյուպլաստ» ՓԲԸ և «Պենտապենտ» ՍՊԸ: Սույն ձեռներեցները հանդիպումներ ունեցան Բրյանսկի կազմակերպությունների հետ՝ «ՍԱՎԱԼ» ՍՊԸ, «ՍԵԼՏԻՆԳ» ՍՊԸ, «ՋՈՒՍ-ԲՐՅԱՆՍԿ» ՍՊԸ, ԱՁ Շուրիկով Վ. Մ., ԱՁ Սիտնիկով Ի. Վ., «ԼԿՄ-Կամբիի» ՍՊԸ, «Բրյանսկի զեֆիրի գործարան» ՍՊԸ, «Բրյանսկի կաթնամթերքի գործարան» ԲԲԸ, «ԵԳՄ գրուպ» ՍՊԸ, «Ագռոռոս» ՍՊԸ, ԱՏ «Ստառոդուբսկի սիռ», «ԷԿՈ 3D» ՍՊԸ, ԳՖՏ Չուվառով Նիկոլայ Վասիլևիչ, ԲԸ «Բրյանկոնֆի»: Ներկայացված էին նաև կազմակերպություններ, որոնք զբաղվում են սննդամթերքի, հրուշակեղենի, այգեգործական գործիքների մատակարարմամբ: Վերջիններիս համար կազմակերպվել էին այցելություններ գործարաններ: Արդեն միջոցառման շրջանակներում մատակարարման համաձայնագիր կնքվեց ԱՁ Շուրիկով Վ. Մ.-ի (առևտրային ապրանքանիշ Tornadica) և «Ինվենտցենտր» ՍՊԸ միջև («Եվրազիա» Առևտրի տուն):