Բիզնես առաքելություն Ալտայ տարածաշրջանում

2019թ. սեպտեմբերի 26-ից 27-ը ՓՄՁ Ալթայան ֆոնդի տաղավարում` Արտահանման աջակցության կենտրոնի հետ համագործակցությամբ, կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության պատվիրակության ընդունելությունը:   ⠀

Այս տարի Կենտրոնի կողմից աջակցություն ստացողների շարքում Հայաստանը մեծ ժողովրդականություն է վայելում` բազմաթիվ արտահանող ձեռնարկատերեր ձգտում են արտահանման գործընթաց սկսել հատկապես Հայաստանի Հանրապետության հետ:

Հայկական կազմակերպությունները մի շարք հանդիպումներ են ունեցել Ալթայի տարածաշրջանի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ: Գործնական բանակցություններին մասնակցել են Ալթայի երկրամասի 12 և Հայաստանի 4 կազմակերպություն:

Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են արդյունաբերության նավթագազային, դեղագործական, դիստրիբյուտորական ճյուղերը, մանրածախ ոլորտի կազմակերպությունները և սուպերմարկետների հզոր ցանցերը:

Գործնական բանակցությունները ցույց տվեցին Հայաստանի շուկայում Ալթայան արտադրանքի և ծառայությունների մրցունակությունը: Հայ գործընկերները բուռն հետաքրքրություն էին ցուցաբերում ներկայացված Ալթայան ապրանքների հանդեպ, գործնական այցի ընթացքում կնքվել են երկու պայմանագիր, հայկական կազմակերպությունները դրական են արտահայտվել հետագա համագործակցության հնարավորության վերաբերյալ: