Հարգելի գործընկերներ`

«ԻՎԵՆԹՍԵՆԹՐ» ընկերությունը և Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը  Ձեր ուշադրությանն են ներկայացնում «Armenia Business Today» տեղեկատուն, որը լույս է տեսնում յուրաքանչյուր տարվա հունվարին:

«Armenia Business Today» տեղեկատուն հայաստանյան շուկայում գործող առաջատար ընկերությունների տեղեկատու է: Տեղեկատուն հրատարակվում է 2000 տպաքանակով, իսկ կատալոգի CD տարբերակը 5000 թվաքանակով: Տեղեկատուն տարածվում է Եվրասիական Տնտեսական Միության անդամ երկրների բոլոր առևտրաարդյունաբերական պալատներում, ՀՀ-ում գործող արտերկրյա դեսպանատներում և հյուպատոսարաններում, արտասահմանում գործող Հայաստանի դեսպանատներում և հյուպատոսարաններում, նախարարություններում, միջազգային կազմակերպություններում, միություններում և ասոցիացիաներում, գործարար առաքելությունների մասնակիցների շրջանակներում, իսկ կատալոգի էլեկտրոնային տարբերակը տեղադրվում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և «ԻՎԵՆԹՍԵՆԹՐ» ընկերության կայքերում:

Մեր խնդիրն է ոչ միայն նշել ընդհանուր և կոնտակտային տվյալները, այլև տրամադրել մանրամասն տեղեկություններ ընկերությունների մասին հարմար և ժամանակակից տեսքով, այդ թվում տալով յուրաքանչյուր կազմակերպության մանրամասն նկարագիր:

«Armenia Business Today» կատալոգում տեղեկատվություն տեղադրելը նշանակում է`

  • ընդլայնված լսարանի վրա ինֆորմացիոն ազդեցության ընդլայնում (ապրանքներ արտադրողների և սպառողների, ծառայություններ մատուցողների, մասնագետների և ղեկավարների);
  • ընկերությունների, նրանց արտադրանքի և մատուցվող ծառայությունների մասին իրազեկության բարձրացում;
  • շուկայում առկա դիրքերի ամրապնդում, գործընկերների և հաճախորդների շրջանակի ընդլայնում;
  • մշտական հաճախորդների ակտիվության խրախուսում և նորերի ներգրավման օժանդակություն:

Տեղեկատուն ամբողջությամբ տպագրվում է ռուսերեն և անգլերեն լեզուներով, գունավոր ձևաչափով և իր մեջ ներառում է հետևյալ տեղեկությունները` ընկերությունների անվանում, լոգոտիպ, կոնտակտային տվյալներ, ինչպես նաև կոմերցիոն առաջարկներ, կամ կազմակերպությունների մասին տեղեկատվություն ազատ ոճով:

Արխիվ

2018-2019
2017-2018
2016-2017
2015-2016
2014-2015