«Կայուն տնտեսություն՝ հզոր պետություն» խորագրով բիզնես հանդիպում

Ս/թ մարտի 25-ին, գործարար Երվանդ Թարվերդյանի նախաձեռնությամբ, Բիզնես ակումբ 24-ը` Իվենթսենթր ընկերության հետ համատեղ, կազմակերպեցին «Կայուն տնտեսություն՝ հզոր պետություն» խորագրով բիզնես հանդիպում։

Միջոցառմանը մասնակցում էին տարբեր ոլորտի գործարարներ՝ արտադրողներ, ներմուծողներ, արտահանողներ, տուրիզմի և հանրային սննդի ոլորտի գործարարներ և այլոք։ Գործարարները միմյանց հետ քննարկեցին արդի խնդիրները և առաջարկեցին հնարավոր լուծման տարբերակներ։

Մասնավորապես համաժողովին քննարկվեցին հետևյալ ուղղությունները՝
Արտահանման աջակցության կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը;
Առաջնային արտահանման երկրներում ազգային տաղավարների ստեղծման, կամ գործունեության վերականգնման հնարավորությունը, օրինակ՝ Մոսկովա քաղաքում տեղեկայված ВДНХ-ում հայկական ազգային տաղավարի նպատակային շահագործումը;
Բիզնեսի համար հիմնադրամների և միջազգային ֆինանսական կառույցների օգնությամբ վերաֆինանսավորման նոր հնարավորությունների ստեղծումը;
Լոգիստիկ խնդիրները և այլն։
Ակումբի քարտուղարությունը կմշակի առաջարկությույնները, հետագայում կանցկացնի մի շարք մասնագիտական հանդիպումներ և կկազմի առաջարկությունների փաթեթ։