«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇԱԲԱԹ 2018» ԵՐՐՈՐԴԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ՖՈՐՈՒՄ

Կազմակերպիչ՝ Եվրասիական Տնտեսական Հանձնաժողով (ԵՏՀ)՝ Կառավարությունների Ղեկավարների աջակցությամբ։
Ամսաթիվ` 2018թ. հոկտեմբերի 22-24։
Անցկացման վայր` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, «Մերիդիան» Էքպո կենտրոն։
Գործընկերներ` Ռուսաստանի Դաշնության Արդյունաբերության և առևտրի Նախարարություն, Ռոստեխ, Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն (ՀՏԶԿ), Եվրասիական համագործակցության ֆորում և այլն:

Համաժողովին մասնակցել են շուրջ 2600 մասնակիցներ և ավելի քան 150 բանախոսներ, այդ թվում` Փոխվարչապետներ և Կառավարությունների ղեկավարներ, պետական ​​կորպորացիաների ղեկավարներ և ԵՏՄ անդամ երկրների գործարար ներկայացուցիչներ: Համաժողովի մասնակիցների աշխարհագրությունը չափազանց մեծ է` Ռուսաստան, Հայաստան, Աֆղանստան, Բելառուս, Հունգարիա, Գերմանիա, Վրաստան, Իրան, Իտալիա, Ղազախստան, Կամբոջիա, Ղրղզստան, Չինաստան, Լիտվա, Մոլդովա, Նիգերիա, Նիդեռլանդներ, Միացյալ Արաբական Էմիրություններ, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ, Տաջիկստան, Թայվան, Ուզբեկստան, Շվեյցարիա, Կատար, Ֆրանսիա, Արգենտինա, Իսպանիա, Ուկրաինա:

«Եվրասիական շաբաթ» երրորդ միջազգային ցուցահանդեսային ֆորումի շրջանակներում «Իվենսենթր» ընկերությունը, ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատը ու Փոքր և միջին արտահանողների ասոցիացիան առաջին անգամ կազմակերպեցին հետևյալ միջոցառումները`

  1. «Տարածաշրջանների արտահանման ներուժը» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի մարզերի միասնական տաղավարները: Երեք օրվա ընթացքում տեղում ակտիվորեն քննարկվել են արտահանման զարգացման գործիքները և ներուժը: Բոլոր տաղավարներում աշխատում էին տարբեր արտահանման աջակցման կառույցների մասնագետները և ղեկավարները:
  2. «Ինչպես հայտնվել սուպերմարկետների սայլակում» գնումների նիստը: 2018թ. հոկտեմբերի 22-ին գնումների նիստի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ և կառուցողական երկխոսություն առևտրրային ցանցերի ներկայացուցիչների ու սննդի և FMCG ապրանքների արտադրողների միջև: Գնումների նիստի աշխատանքներին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի առևտրային ցանցերի ավելի քան 10 ներկայացուցիչներ:
  3. Առևտրային բանակցություններ՝ կոնտակտային բորսայի և B2B ձևաչափով երկկողմանի բիզնես հանդիպումների կազմակերպմամբ: Առևտրային բանակցությունների շրջանակներում 2018թ. հոկտեմբերի 23-ին տեղի են ունեցել անմիջական երկկողմ բանակցություններ Ռուսաստանի Դաշնության 8 մարզեր ներկայացնող ավելի քան 30 ռուսաստանյան ընկերությունների ու Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների միջև:

Համաժողովի շրջանակներում Գնումների նիստին և Առևտրային բանակցություններին մասնակցեցին 300-ից ավելի մասնակիցներ: Ֆորումի մասնակիցները հայտնեցին Գնումների նիստին և Առևտրային բանակցությունների միջոցառումներին մասնակցելու արդյունքում առնվազն 40 սկզբունքային փոխհամագործակցության պայմանավորվածություններ ձեռք բերելու մասին և առնվազն 10 ապրանքներ մատակարարելու պայմանագրերի մասին:

ՎԻԴԵՈ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ