ՍԱՐԱՏՈՎԻ ՄԱՐԶԻ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԻԶՆԵՍ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ

Ամսաթիվ՝ 07-11.12.2014
Վայր՝ ք. Երևան
Կազմակերպիչներ՝ Երևանի Առևտրաարդյունաբերական պալատ, Սարատովի մարզի Կառավարություն, Սարատովի Մարզի տնտեսական զարգացման և ներդրումային քաղաքականության Նախարարություն, ՊՈՒՁ ՀՁ «Սարատովի Մարզի Բիզնես Ինկուբատոր» «Իվենթսենթր»

Արդյունաբերական Պալատի, Ռուսաստանի ՀՀ-ում Առևտրային Ներկայացուցչության և Սարատովի մարզի տնտեսական զարգացման և ներդրումային քաղաքականության նախարարության, ինչպես նաև ռուսական և հայկական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Միջոցառումը անցկացվում է «Սարատովի մարզի ձեռնարկությունների բիզնես առաքելությունը քաղաք Երևանում» պրոեկտի շրջանակներում:

Ծրագրի նպատակն է աջակցել երկու երկրների գործարարների անմիջական փոխադարձ արդյունավետ և առևտրային համագործակցությանը:
Ծրագրին մասնակցել են հակահրդեհային սարքավորումների վաճառքով, բիոկատալիզատորների, դեղորայքի, անասնաբուժական դեղամիջոցների, սննդային հավելումների և նավթի կործանիչների, հյութերի, շինանյութերի արտադրությամբ, շինարարությամբ, էլեկտրաէներգիայի սարքավորումների առաքմամբ զբաղվող ռուսական ձեռնարկություններ:
Նրանցից յուրաքանչյուրի համար նախնական աշխատանքներ են իրականացվել Երևանի ընկերությունների ցանկում պոտենցիալ գործընկերներ գտնելու նպատակով: Կատարվել է ավելի քան 100 նախնական հեռախոսազանգ, որի ընթացքում փոխանցվել են տեղեկատվական նյութեր ռուսական ընկերությունների մասին: Առաջին օրը կայացել են հանդիպումներ ՀՀ Էկոնոմիկայի, Տարածքայի կառավարման և արտակարգ իրավիճակների, Գյուղատնտեսության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններում, որտեղ քննարկվեցին Սարատովի մարզի և Հայաստանի Հանրապետության հետագա երկկողմ փոխշահավետ համագործակցության և կոոպերատիվ կապերի զարգացման հարցեր:
Երկրորդ օրը երկու երկրների գործարարների հանդիպումը անցկացվել է “բանակցային հարթակ” ձևաչափով, որի շրջանակներում անցկացվել են մոտ 50 երկկողմ հանդիպում:

Ծրագրի շրջանակներում մասնակիցները անցկացրել են գործնական հանդիպումներ Երևանի ընկերությունների գրասենյակներում արդյունաբերական և առևտրային համագործակցության մանրամասները քննարկելու նպատակով: Բացի այդ, գործարար առաքելության շրջանակներում կազմակերպվել են այցելություններ տարածաշրջանի ձեռնարկություններ փորձի փոխանակման, արդյունաբերական համագործակցության նպատակով և այլն:
Երրորդ օրը կայացավ Սարատովի շրջանի տնտեսական զարգացման և ներդրումային քաղաքականության փոխնախարար Ա.Ա. Գրեչիխոյի հանդիպումը ՀՀ Գեղարքունիքի մարզի փոխնահանգապետ Ա.Ա. Հակոբյանի հետ, որտեղ քննարկվել են Սարատովի մարզի և Գեղարքունիքի մարզի հետագա փոխշահավետ համագործակցության հարցեր, ինչպես նաև անցկացվել են 2015 թ. պայմանագրի կնքման փաստաթղթերի քննարկումներ: Բացի այդ, գործարար առաքելության շրջանակներում կազմակերպվել են այցելություններ տարածաշրջանի ձեռնարկություններ փորձի փոխանակման, արդյունաբերական համագործակցության նպատակով և այլն: