ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՍԱՐԱՏՈՎԻ ՇՐՋԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԲԻԶՆԵՍ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Սարատովի Առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ, Երևանի Առևտրաարդյունաբերական Պալատի և Իվենթսենթր ընկերության հետ համատեղ 2015 թ. դեկտեմբերի 02-05 կայացավ Սարատովի ձեռնարկությունների բիզնես առաքելությունը ք. Երևանում, որի շրջանակներում տեղի ունեցան  Կոնտակտների Բորսան հայկական և ռուսական գործարար շրջանակների մասնակցությամբ և շնորհանդեսներ, որից հետո դեկտեմբերի 04-ին կազմակերպվել է այցելություն հայկական ձեռնարկություններ, ծանոթություն ընկերությունների աշխատանքի հետ, համագործակցության հարցերի քննարկում: