ԼԵՆԻՆԳՐԱԴԻ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ամսաթիվ՝ 15-18.10.2013
Վայր՝ ք․ Երևան, Հայաստանի Հանրապետություն
Կազմակերպիչներ՝ Երևանի Առևտրաարդյունաբերական պալատ, Լենինգրադի առևտրաարդյունաբերական պալատ, Իվենթսենթեր

2013 թ.-ի հոկտեմբերի 16-ին ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատում կայացավ Հայ-Ռուսական Գործարար Համաժողոց (Կոնտակտների Բորսա), որի ընթացքում կազմակերպիչների՝ Երևան քաղաքի  և Լենինգրադի մարզի առևտրաարդյունաբերական պալատների միջև ստորագրվեց համագործակցության մասին համաձայնագիր:

Լենինգրադի մարզային ԱԱՀ-ի պատվիրակության կազմում միջոցառմանը մասնակցեցին 11 ընկերությունները, որոնք ներկայացնում էին տարբեր ոլորտներ՝

  • Անշարժ գույքի ծառայություններ, խորհրդատվություն
  • Մաքսային ձևակերպումներ և լոգիստիկա, արտաքին առևտրային գործունեություն
  • Վենտիլյացիոն և տաքացուցիչ սարքավորումների արտադրություն
  • Շինարարություն, շինանյութերի արտադրություն, ավտոսերվիս, գյուղատնտեսության սպասարկում
  • Մանրածախ առևտուր, հիմնարկներին կից ճաշարանների աշխատանք
  • Հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրություն
  • Գինու – կոնյակի գործարան
  • Կոմպլեքս ավտոմատիզացման կառավարման համակարգեր, էլեկտրատեխնիկական սարքավորումների արտադրություն, էլ. ենթակայանների մոդեռնիզացում
  • Շինարարությունում նոր տեխնոլոգիական լուծումներ