Ամսաթիվ: 21.05.2019
Վայրը: Սարատով, Ռուսաստան

2019թ. մայիսի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի ձեռնարկատերերի բիզնես առաքելությունը Սարատովի տարածաշրջանում, տարածաշրջանային տնտեսվարող սուբյեկտների և իրենց ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հնարավոր գնորդների միջև հանդիպումներ և բանակցություններ կազմակերպելու նպատակով: Առաքելության կազմակերպիչն է հանդիսանոում «Սարատովի մարզի արտահանման աջակցության կենտրոնը»: Բանակցային սեղանի շուրջ հանդիպեցին Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի լիազոր ներկայացուցիչ, «Իմպերիում» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն, ԱՏ «Եվրասիա» Կարեն Իվանովը, «ԱՄ ՏՐԵՅԴ» ընկերության տնօրեն Լիպարիտ Աթանեսյանը և Սարատովի մարզի արտադրողները: Այցելության ընթացքում տեղի է ունեցել պատվիրակության հանդիպումը Հայ համայնքի «Կռունկ» ղեկավարության հետ, որի ընթացքում հյուրերը ծանոթացան Սբ. Աստվածածնի եկեղեցու և հայկական մշակույթի կենտրոնի կառուցման հետ: