ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՏՈՄՍԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԲԻԶՆԵՍ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Ամսաթիվ՝ 09-13.09.2013

Վայր՝ ք․ Երևան և ք. Վանաձոր, Հայաստանի Հանրապետություն

Կազմակերպիչներ՝ Երևանի Առևտրաարդյունաբերական պալատ, Տոմսկի Առևտրաարդյունաբերական պալատ,  Իվենթսենթեր

Բիզնես հանդիպման շրջանակներում ողջույնի խոսքերով հանդես եկան ռուսական և հայկական կողմերի ներկայացուցիչները, որից հետո տեղի ունեցան անհատական բիզնես հանդիպումներ,  ապրանքների, ծառայությունների և երկրների ներդրումային ներուժի ներկայացում գործնական հանդիպումների շրջանակում, ինչպես նաև Տոմսկի պատվիրակության կոնտակտների բորսան հայ գործարարների ներկայացուցիչների հետ: Տոմսկի գործարարների Հայաստանի Հանրապետություն այցի նպատակն է գտնել Հայաստանում գործընկերներ և առանց միջնորդների անցկացնել բանակցություններ, իրականացնել փորձի փոխանակում, ինչպես նաև քննարկել հնարավոր համագործակցության տարբերակները:

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տոմսկի տարածաշրջանի պատվիրակության անդամների ցանկը՝

  1. «Արգումենտ» ՍՊԸ
  2. «Ռուսլեդ» ՍՊԸ
  3. «Տոմսկտուրիստ» ՍՊԸ
  4. «Սիբիրյան էլեկտրատեխնիկական ընկերություն» ՍՊԸ
  5. «Մագնիտ» ՍՊԸ
  6. ԳԱՁ «ՍիբՍպեցՊրոեկտ» ՍՊԸ