ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՉԵԼՅԱԲԻՆՍԿԻ ՇՐՋԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ

Վայրը: ք․ Երևան, Հայաստան

Ամսաթիվ: 2019թ․ դեկտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 19-ը

Չելյաբինսկի շրջանի տնտեսական զարգացման նախարարության և Հարավային Ուրալի առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ, Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի և  «Իվենթսենթր» ընկերության հետ համատեղ 2019թ․ դեկտեմբերի  16-ից  մինչև դեկտեմբերի 19-ը ք․ Երևանում կայացավ Ռուսատանի Դաշնության Չելյաբինսկի շրջանի Ձեռնարկությունների Բիզնես առաքելությունը։ Պատվիրակության կազմում էին՝ «Կոելգոմրամոր» ԲԸ,  «ԳԱՄ «Տեպլովեյ» ՍՊԸ,  «Զլատուստի Բետոնի խառնման սարքավորումների Գործարան» ՍՊԸ, «ԷՄԻՍ» ՓԲԸ և Աուդիտորական ընկերություն «ՎնեշԷկոնոմԱուդիտ» ՍՊԸ։

Դեկտեմբերի 17-ին, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Վլադիմիրովիչ Բաբկոյի հետ տեղի ունեցավ կլոր սեղան՝ «Հայաստանի Հանրապետությունում բիզնեսի գործառույթների առանձնահատկությունները: Ռուսաստանի և Հայաստանի ձեռնարկությունների միջև համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորություններ» թեմայով, որից հետո տեղի ունեցավ քննարկում ՝ Չելյաբինսկի մարզի հայկական ընկերությունների և ձեռնարկությունների միջև համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Մասնակիցների ուշադրությանն են ներկայացվել Հայաստանի Հանրապետության, Չելյաբինսկի շրջանի ներդրումային և տնտեսական ներուժի շնորհանդեսները և Չելյաբինսկի շրջանի ձեռնարկությունների շնորհանդեսը: Այնուհետ ՀՀ և Չելյաբինսկի մարզի ձեռնարկությունների մասնակցությամբ տեղի ունեցան գործնական բանակցություններ В2В ֆորմատո։ Հաջորդ օրը՝ 2019 թ․ դեկտեմբերի 18-ին  կազմակերվել են ք․ Երևանի պրոֆիլային ձեռնարկությունների այցելություններ անհատական ծրագրերով, ծանոթություն հայկական ընկերությունների աշխատանքի հետ, համագործակցության հարցերի քննարկում և «Ալյանս» Ազատ տնտեսական գոտու այցելություն։

Գործնական հանդիպումներին մասնակցեցին ավելին քան 40 հայկական ընկերություններ։ Երկօրյա աշխատանքային բանակցությունների և անհատական այցելությունների  համակցված արդյունքը՝ շուրջ 50 երկկողմ հանդիպումներ, որից 14-ի դեպքում կողմերը մտադրություններ են հայտնել համագործակցության վերաբերյալ:

Այցի շրջանակներում անցկացվող միջոցառումները թույլ են տվել ընդլայնել առկա, ինչպես նաև հաստատել նոր առևտրատնտեսական կապեր Չելյաբինսկի շրջանի և Հայաստանի Հանրապետության միջև: