ՄՈՍԿՎԱ ՔԱՂԱՔԻ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԻԶՆԵՍ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ամսաթիվ՝ 08-10.10.2014
Վայր՝ ք․ Երևան, Հայաստանի Հանրապետություն
Կազմակերպիչներ՝ Երևանի Առևտրաարդյունաբերական պալատ, «Կիրառական մարկետինգի բյուրո» ՍՊԸ, Իվենթսենթեր

Հոկտեմբերի 9-ին, ժամը 10:00 — ին “Էլիտ Պլազա” բիզնես կենտրոնի մեծ կոնֆերանս դահլիճում (ք. Երևան, Խորենացի փ., 15 , 1-ին հարկ) տեղի ունեցավ Մոսկվայի և Երևանի տնտեսական հարաբերությունների զարգացման մամլո ասուլիս՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության Աոևտրա-Արդյունաբերական Պալատի և Մոսկվա Քաղաքի Կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս միջոցառումը տեղի է ունեցել «Բիզնես – Մարաթոն 2014: Ք. Մոսկվայի փոքր և միջին ձեռնարկությունների բիզնես առաքելություն քաղաք Երևան» ծրագրի պաշտոնական բացման շրջանակներում:

Ծրագիրն իրականացվել է Մոսկվայի Գիտության, Արդյունաբերական քաղաքականության և ձեռներեցության վարչության նախաձեռնությամբ և Հայաստանի Հանրապետության Աոևտրաարդյունաբերական Պալատի աջակցությամբ:
2014թ. -ին «Բիզնես – Մարաթոն 2014» անց է կացվել ՌԴ շրջանների և արտերկրյա 40 քաղաքներում:
Ծրագրի նպատակն էր աջակցել երկու մայրաքաղաքների գործարարների անմիջական, փոխադարձ շահավետ առևտրային համագործակցությանը: Ծրագիրը զգալիորեն տարբերվում Է ցուցահանդեսներից և այլ միջոցառումներից նրանով, որ մինչև ծրագրի մասնակիցների անմիջական ժամանումը Երևան, նախորդ 2 ամսվա ընթացքում անցկացվել է նախնական աշխատանք երկկողմ հանդիպումների պլանավորման և անցկացման ուղղությամբ:
Ծրագրին ի սկզբանե մասնակցում էին ավելի քան 20 Մոսկվայի ձեռնարկություններ: Նրանցից յուրաքանչյուրի համար 2 ամսվա ընթացքում աշխատանքներ են իրականացվել Երևանի ընկերությունների ցանկում պոտենցիալ գործընկերներ գտնելու նպատակով: Կատարվել է ավելի քան 160 նախնական հեռախոսազանգ, որի ընթացքում փոխանցվել են տեղեկատվական նյութեր Մոսկվայի ընկերությունների մասին: Երևանի այն ընկերությունները, որոնք հետաքրքրություն են հայտնել համագործակցության, երկկողմ բանակցություններ են վարել Մոսկվայի ընկերությունների հետ:
Այդ ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա պատվիրակության կազմում ընդգրկվել են 10 մոսկովյան ձեռնարկություններ, որոնք ամենամեծ հետաքրքրության արժանացան Երևանի ընկերությունների կողմից: Այսպիսով, որպես բիզնես առաքելություն Երևան այցելել են 10 ընկերությունների ներկայացուցիչները, որոնք զբաղվում են շինարարական, լաքաներկային և հարդարման նյութերի, օդափոխության և օդամաքրման համակարգերի, բժշկական սարքավորումների և առողջապահական ապրանքների, կրծողների դեմ պայքարի ժամանակակից միջոցների, կանանց հագուստի, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կառավարման համակարգերի և ավտոմատացման համակարգեր արտադրողներ և այլն:
Առաջին օրը երկու տարածաշրջանների գործարարների հանդիպումը անցկացվել է “բանակցային հարթակ” ձևաչափով: Նաև առաջին օրը կազմակերպվել է կլոր սեղան, որին մասնակցել են լոգիստիկայի, սերտիֆիկացման, արտոնագրման ոլորտներ ներկայացնող Երևանի փորձագետները:
Երկրորդ օրը մասնակիցները անցկացրեցին գործնական հանդիպումներ Երևանի ընկերությունների գրասենյակներում արդյունաբերական և առևտրային համագործակցության մանրամասները քննարկելու նպատակով: Բացի այդ, գործարար առաքելության երկրորդ օրը կազմակերպվեցին այցելություններ տարածաշրջանի ձեռնարկություններ (տեխնոլոգիական տուր) փորձի փոխանակման, արդյունաբերական համագործակցության նպատակով և այլն:

ԶԼՄ-ները միջոցառման մասին