ԱՄԵՆԱՄՅԱ ՓՄՁ ՀԱՄԱԺՈՂՈՎ «ДЕЛО ЗА МАЛЫМ»

«Իվենթսենթր» ընկերությունը՝ Հայաստանի Հանրապետության Արտադրողների և Դիստրիբյուտորների Ասոցիացիայի աջակցությամբ, և Կրասնոդարի մարզի բիզնեսի աջակցման կենտրոնը հրավիրում են Ձեզ մասնակցելու արդեն ավանդույթ դարձած ՓՄՁ «Дело за малым» ամենամյա համաժողովին, որը կանցկացվի Կրասնոդար քաղաքում hոկտեմբերի 18-19-ը «Էքսպոգրադ-հարավ» ցուցահանդեսա-կոնգրեսային համալիրում:

Համաժողովի կազմակերպիչն է հանդիսանում Կրասնոդարի մարզի Կառավարությունը: 

Համաժողովի շրջանակներում գործնական այցով Կրասնոդար ժամանող ներմուծող կամ դիստրիբյուտորական հայկական ընկերությունների համար Կրասնոդար քաղաքում կացության, տրանսպորտային և մասնակի սննդի ծախսերը հոգում է ընդունող կողմը:

Համաժողովի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ հղումով՝  

Հետաքրքրվածության դեպքում խնդրում ենք Ձեզ մինչև ս.թ. հոկտեմբերի 08-ը ներառյալ info@eventcenter.am հասցեին ուղարկել Ձեր ընկերության անվանումը, մասնակցի կոնտակտային տվյալները (զբաղեցրած պաշտոն, անուն, ազգանուն, հայրանուն):

Շտապեք, տեղերը սահմանափակ են։

Հարգանքներով՝
Կազմկոմիտե