2017

Ամսաթիվ՝ 29 Սեպտեմբեր — 02 Հոկտեմբեր 2017

Վայր՝ ք․ Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն

Կազմակերպիչներ՝ Արցախի Ներդրումային Հիմնադրամ, Արցախի Հանրապետության Կառավարություն, Հայաստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատ, Իվենթսենթր

Արցախի Ներդրումային Հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական Պալատի և «Իվենթսենթր» միջոցառումների սպասարկման կենտրոնի նախաձեռնությամբ 2017թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 02-ը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպվել է VII Արցախյան Տնտեսական Ֆորումը: Համաժողովը կազմակերպվել է Արցախի Հանրապետության Կառավարության պաշտոնական աջակցությամբ և նվիրված է եղել Արցախի Ներդրումային Հիմնադրամի 10-ամյակին: Համաժողովի հիմնական թեզն է՝ «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ: ՊԵՏԱԿԱՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳԼՈԲԱԼ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՔ»: Ֆորումի շրջանակներում անցկացվեցին պլենար նիստ, սեկցիոն նիստեր, ինչպես նաև կազմակերպվեցին կոնտակտային բորսա և երկկողմանի բիզնես-հանդիպումներ:
Համաժողովի հիմնական նպատակներն են՝ արցախյան, հայկական և արտերկրյա ընկերությունների միջև բանակցությունների կազմակերպում, այդ թվում նաև ոչ պաշտոնական մթնոլորտում; նոր գործարար կապերի բացահայտում; բիզնես գործունեության շրջանակների ընդլայնում; կառավարության ներկայացուցիչների հետ կարևորագույն տնտեսական խնդիրների քննարկում:
Միջոցառմանը մասնակցեցին Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և արտերկրյա ընկերությունների ղեկավարներ, տարբեր միությունների և ասոցիացիաների ներկայացուցիչներ, Արցախի Հանրապետության կառավարության անդամներ:
Նման միջոցառումները նպաստում են գործարարների միջև արտադրական և առևտրային ուղղակի փոխշահավետ համագործակցության հաստատմանը:
Բազմաթիվ ոլորտային սեկցիոն նիստերը և կոնտակտային բորսան օգնում են նոր առևտրատնտեսական կապեր ստեղծել Արցախի գործարարների հետ, ամրապնդել արդեն ստեղծված կապերը, ինչպես նաև հիմնել նոր բիզնես:
Տնտեսական Ֆորումի աշխատանքը ամբողջովին լուսաբանվեցին ԶԼՄ-ների կողմից:

Վիդեո հաշվետվություն

Արցախյան Տնտեսական Ֆորումը ԶԼՄ-ներում