2019թ․ սեպտեմբերի 13-ին, ժամը 14։30-ին «EREVAN EXPO»-ի №1 ցուցահանդեսային համալիրում (Հայաստան, ք․Երևան, Հ․Հակոբյան 3) տեղի ունեցավ Երևանյան Բիզնես Համաժողով 2019, որը նվիրված էր Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Միջոցառումը կայացավ «Armenia EXPO» միջազգային տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումի շրջանակներում։

Տվյալ նախագիծը իրականացվում է «Իվենթսենթր» ընկերության կողմից, Հայաստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի Հանրապետության արտադրողների և դիստրիբյուտորների Ասոցիացիայի աջակցությամբ՝ Կրասնոդարի մարզի Փոքր և միջին բիզնեսի ներդրումների և զարգացման վարչության, Կրասնոդարի և Պենզայի մարզերի Արտահանման զարգացման կենտրոնների, Բաշկորտոստանի Հանրապետության Արտահանմանը ուղղված փոքր և միջին ձեռնարկությունների աջակցման համակարգման կենտրոնի և Րյազանի մարզի Արտահանմանը ուղղված ձեռնարկությունների աջակցման համակարգման կենտրոնի նախաձեռնությամբ։

Նախագծի նպատակն է աջակցել տարբեր տարածաշրջանների ձեռնարկատերերի միջև ուղղակի փոխշահավետ արտադրական և առևտրային համագործակցության հաստատմանը։

Արտասահմանյան պատվիրակությունների կազմում Հայաստան են ժամանել ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետության, Կրասնոդարի մարզի, Ռյազանի և Պենզայի շրջանների 20 ձեռնարկությունների ներկայացուցիչներ, այդ թվում ՝

  • «Էկոքիմտեխ» ՍՊԸ (անասնաբուժական պատրաստուկների, կերային հավելումների, պրեմիքսների, ախտահանման միջոցների արտադրություն)
  • «Ումկա» ՍՊԸ (մանկական կահույքի, փափուկ մոդուլների, սենսորային սենյակների սարքավորումների, զարգացնող դիդակտիկ սարքավորումների, սպորտային սարքավորումների արտադրություն)
  • «Հարավային Ուրալի կշեռքների գործարան» ՍՊԸ (կշռող սարքավորումների արտադրություն, արդյունաբերական կշեռքների և Մ1 դասի ճշգրտության կշիռների արտադրություն)
  • «Կոնտրոլնիյ պակետ» ՍՊԸ (պոլիմերային փաթեթավորման արտադրություն)
  • «Ռոսինկա» ՍՊԸ (բուսական յուղի արտադրություն)
  • «Ստրոնգ» ՍՊԸ (օրթոպեդիկ ներքնակների, մահճակալների արտադրություն)
  • «Ալֆա Քիմ Գրուպ» (ավտոքիմիայի արտադրություն)
  • «Խոլոդ-Կ» (ջերմափոխանակիչների, արդյունաբերական սառնարանային և սառեցման սարքավորումների համար նախատեսված օդափոխության սարքավորումների արտադրություն, գազի ֆիլտրման և մաքրման սարքավորումների արտադրություն)
  • «Ունիպակ» ՍՊԸ (ապակե և կերամիկական տարաների գեղարվեստական մշակում)
  • «Սոլար» ՍՊԸ (աշխարհահռչակ Solatube® ապրանքանիշի արևային լուսավորության նորարարական տեխնոլոգիայի բացառիկ դիստրիբյուտոր Եվրասիական տնտեսական միության երկրների տարածքում (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Հայաստան, Ղրղզստան))
  • «Բեստօյլ» ՍՊԸ (բուսական յուղի արտադրություն)
  • «Իմպերիա» ՍՊԸ (հագուստի արտադրություն)
  • ԱՁ Կոշելև (ТМ De luxe, Electronicsdeluxe, SVAR ապրանքանիշերի կենցաղային տեխնիկայի արտադրություն և վաճառք)
  • «Ագրոմեխանիկա» ՍՊԸ (գյուղատնտեսական տեխնիկայի արտադրություն)
  • «Էլեկոմ ՊԷԿ» ՍՊԸ (ռեզիստորների արտադրություն)
  • «ՍկոպիոնԶերնոՊրոդուկտ» ՍՊԸ (հացահատիկի, ձավարեղենի, կրուպեղենի մեծածախ վաճառք)
  • «Խելացի տեխնոլոգիաներ» (համակարգչային ծրագրային ապահովման մշակում)
  • ԱՁ Ֆադեև (ավտոպահեստամասերի արտադրություն)
  • «Նյուտեկգրուպ» ՍՊԸ (բազմաֆունկցիոնալ պաշտպանիչ ծածկույթների արտադրություն)
  • «Ցենտրտրանստեխմաշ» ՍՊԸ (Ռուսաստանում և ԱՊՀ-ում առաջատար ընկերություն բոլոր կատեգորիաների տրանսպորտային միջոցների համար նախատեսված տարբեր նշանակության հավելումների արտադրության ոլորտում)

Արտասահմանյան բիզնեսի ներկայացուցիչների համար կազմակերպվել են երկկողմ հանդիպումներ հայկական ընկերությունների հետ B2B ձևաչափով, իրականացվել են այցելություններ Հայաստանի պրոֆիլային ձեռնարկություններ՝ արտադրական ու առևտրային հնարավորությունները գնահատելու և համագործակցության մանրամասները քննարկելու նպատակով, փորձի փոխանակման և արդյունաբերական համագործակցության նպատակով և այլն։ Միջոցառման շրջանակներում նաև իրականացվել են քննարկումներ «Արտահանում ենք Հայաստան» թեմայի շուրջ, որտեղ ներկայացվել են տարբեր երկրների արտադրողների համար իրենց ապրանքների հայկական շուկա մուտք գործելու և առաջխաղացումը ապահովելու էականորեն պարզեցված հնարավորությունները։