Հարգելի Գործընկերներ,                                             

«Իվենթսենթր» ընկերությունը՝ Հայաստանի Հանրապետության Արտադրողների և Դիստրիբյուտորների Ասոցիացիայի աջակցությամբ, Պենզայի մարզի ձեռնարկատիրության աջակցության հիմնադրամը և Վորոնեժի մարզի արտահանման աջակցման կենտրոնը սիրով հրավիրում են Ձեզ Հայաստանից գործարարների պատվիրակության կազմում բիզնես առաքելության շրջանակներում այցելել Ռուսաստանի Դաշնության Պենզայի մարզ ս․ թ․ դեկտեմբերի 08-11-ը և 11-14-ը՝ Վորոնեժի մարզ, գործարարների միջև երկարաժամկետ համագործակցության հաստատման նպատակով: 

Այցի շրջնակներում կազմակերպվում են В2В հանդիպումներ, այցելություններ Պենզա և Վորոնեժ քաղաքների արտահանող ձեռնարկություններ:

Համաժողովի շրջանակներում գործնական այցով Պենզա և Վորոնեժ ժամանող ներմուծմամբ զբաղվող հայկական ընկերությունների համար ավիափոխադրման, կացության և տրանսպորտային ծախսերը հոգում է ընդունող կողմը:

 Շտապեք, տեղերը սահմանափակ են։